Ереван, 03.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана Хаменеи Архимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нет Посол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификации Франция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана» СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека Акопяна Архиепископ Хажак Парсамян: Позиция Патриарха Саакa всегда чёткая: он поддерживает Верховного Патриарха Арсен Торосян и Рафаэль Бенитес обсудили направления развития сотрудничества с Советом Европы GlobalSource: Ядерный выбор Армении сопряжен с серьезными долговыми рисками В Гюмри из супермаркета «Вива» в медцентр «Гюмри» доставлено тело 65-летней женщины Автодекларирование и новые исключения в Армении: что можно не указывать в налоговой отчетности


«Տղաներ, որ ելան մարտի». Արման Ավետիսյանը կատարեց իր պարտքը առանց մեկ վայրկյան վարանելու

Общество

«Տղաներ,որ ելան մարտի» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախի հարավային ուղղությամբ ծառայությունն իրականացրած Արման Ավետիսյանի սխրանքի ու հերոսության պատմությունը։ Արման Ավետիսյանը մեկն է այն տղաներից,ով վիրավորվել է քառօրյա պատերազմի ժամանակ և այն բազմաթիվ զինվորներից է,ով կերտել Õ § պատմություն, չգիտակցելով այդ փաստը: Ապրիլյան պատերազմի ժամանակ Արմանը կորցրել է ձախ ոտնաթաթը։ «Ամեն ինչ սկսվեց ապրիլի երկուսի առավոտյան,այդ ժամանակ ես մարտական դիրքերում էի,Արցախի հարավային հատվածում։ Առավոտյան 04:30-ի սահմաններում էր,հարձակում եղավ։ Սկզբում մեր հարևան դիրքերն էին գրոհում,հետո՝ մեր։ Սկսվեցին լայնածավալ գործողություններ։ Հենց այդ ժամանակ վիրավորվեցի ու կորցրի ձախ ոտնաթաթս:Ինձ օգնել է փրկվել մի մեծ ուժ՝ մորս հանդեպ անսահման սերը»,- վերհիշում է նա։

Արմանն այժմ պրոթեզավորված է,և արդեն չորս շաբաթ է նոր պրոթեզ է կրում, որը,նրա խոսքով, ավելի հարմար է,սակայն դեռ վերքեր են առաջանում,քանի որ մաշկը նուրբ է: Դա չի խանգարում նրան փորձել ապրել ակտիվ ու լիարժեք կյանքով. Արմանը հեծանիվ է քշում, վազում է, մարզվում ու հոգ տանում սեփական առողջության մասին:

Նա վիրավորվել է դասակի հրամանատարին օգնելու ժամանակ. «Փորձեցի օգնություն ցույց տալ և հետ բերել առաջնագծում գտնվող վիրավորված հրամանատարիս,և հենց այդ ժամանակ էլ դեպքը պատահեց»:

Արմանի համար դժվար էր վիրավորվելուց հետո տեսնել, որ ընկերները շարունակում են կենաց ու մահու պայքար մղել` չկարողանալ ուժերի ներածին չափով օգտակար լինել նրանց: Այդուհանդերձ, նա գետնատնակում պահեստատուփեր էր լիցքավորում,մինչև նրան հիվանդանոց տեղափոխեցին:

Նա երախտապարտ է իր ընկերներին,ում շնորհիվ հիմա շնչում է, քայլում և, ընդհանրապես,ապրում է. «Մարտական դիրքի բոլոր ընկերներս,ովքեր հիմա չկան, մեծ դեր ունեցան,որ ես հիմա այստեղ նստած եմ ու Ձեզ հետ զրուցում եմ»:

Խոսելով հետաքրքրությունների,իր առօրյայի մասին՝ մեր հերոսն ասում է. «Առայժմ հետաքրքրություններս շատ են,որ գյուղում եմ ապրում՝ զբաղմունքներս էլ են բազմազան,շատ անգամ ընկերներիս հետ եմ իմ ժամանակը անցկացնում։ Հիմա սովորում եմ Ագրարային համալսարանում։ Այսօր վերջին քննությունս էր,հանձնեցի ու փոխադրվեցի երկրորդ կուրս։ Աշխատելու ցանկություն էլ ունեմ,բայց այդ ուղղությամբ դեռ կոնկրետ քայլեր չեմ ձեռնարկել,ուղղակի նպատակներս շատ են,ուզում եմ սկզբում դրանք իրականացնել»,-սակայն այդ նպատակների մասին Արմանն առայժմ չցանկացավ խոսել։

Մեր պատմության հերոսն ունի անիրական մի երազանք. «Կուզենայի զոհված ընկերներիս տեսնել, անիրական է,բայց ես երազում եմ դրա մասին։ Այդ օրերին մարտական դիրքերում մեզ հետ տղաներ կային,ում հետ ես լավ հարաբերություններ չեմ ունեցել ծառայության ժամանակ,բայց այսօր երազանքս է գոնե մի քանի րոպեով տեսնել նրանց,որ կարողանայի մի երկու բառ փոխանակել»: Լսելով այս խոսքերը մարդու մեջ ցանկություն է առաջանում ինչ-որ մի բան անել,որով կկարողանաս կատարել նրա այդքան հեռու ու անհաս երազանքը։

Զոհված ընկերների կարոտը Արմանը նրանց ծնողներից է առնում. «Մի քանի օր առաջ այցելել եմ Արման Անդրեասյանի և Բագրատ Ալեքսանյանի ծնողներին։ Ես հարազատ քույր ու եղբայր չեմ ունեցել,բայց մարտական դիրքերում ունեցել եմ ընկերներ,ում ես հարազատ եղբայրների պես եմ սիրել»։

Շարք վերադառնալու մասին Արմանն ասում է,որ պատերազմ սկսվելու դեպքում անպայման նորից կգնա առաջնագիծ,բայց սովորական ծառայության դժվար թե վերադառնա։

Համեստություն անելով՝ Արման Ավետիսյանը ժպտում է, երբ իրեն հերոս ենք անվանում,և նշում. «Շատ են ասում, որ ես հերոս եմ,բայց այդպես չեմ կարծում։ Ես սովորական մարդ եմ,սովորական երիտասարդ, ով,եթե չլիներ այդ մի քանի օրը,վերադառնալու էր իր ընտանիք ու շարունակելու բնականոն կյանքը,և շատ փոփոխություններ կյանքում չէին լինի։ Ես որևէ մեկից առավել չեմ,որ ինձ հերոս են անվանում»։

Նրա կարծիքով, ով էլ լիներ այդ պարագայում,անպայման նույն բանը կաներ,քանի որ այլ տարբերակ չկար. «Բոլորը,ովքեր հայտնվեին առաջնագծում,մարտական դիրքերում, կանեին այն,ինչ ես եմ արել։ Ուղղակի ճակատագրի բերումով,մենք էինք այնտեղ, այդ ժամանակ»։

Արմանը հիշեց իր բոլոր ընկերներին,ովքեր արդեն զորացրվել են և ովքեր դեռ ծառայում են ու իր մաղթանքն ուղղեց նրանց. «Ծառայակից ընկերներ ունեմ,ովքեր այս ամառ ողջ և առողջ վերադարձել են տուն,իրենց ծնողների մոտ։ Ովքեր դեռ ծառայում են,կուզենայի՝ խաղաղ ծառայություն մաղթել,ինչն այսօր ամենակարևորն է։ Թող անփորձանք վերադառնան հայրական օջախներ,և իրականացնեն իրենց նպատակներն ու երազանքները»:

Հարցազրույցը՝ Լիլիթ Դեմուրյանի

Լուսանկարները՝ Ֆելիքս Առուստամյանի

«Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетДень благодарности для клиентов в филиале в Эчмиадзин: IDBankПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаУчастники инкубационной программы Ucom Fellowship посетили UcomСоболезнование лидера Движения «Всеармянский фронт», генерал-майора Аршака КарапетянаПоражение было следствием системы управления. «Паст»Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»«Загадка» АНИФ: что раскрывают официальные цифры. «Паст»Смена власти, реальная возможность выбора, оздоровление политического поля: формируется новый оппозиционный полюс. «Паст»Частные лица и компании из любой точки мира – всегда желанные клиентыАрхиепископ Хажак Парсамян: Позиция Патриарха Саакa всегда чёткая: он поддерживает Верховного Патриарха Доверие и глобальный охватАрсен Торосян и Рафаэль Бенитес обсудили направления развития сотрудничества с Советом ЕвропыGlobalSource: Ядерный выбор Армении сопряжен с серьезными долговыми рискамиВыбираем лучшие подарки к 8 Марта и оплачиваем через приложение Idram&IDBankВ Гюмри из супермаркета «Вива» в медцентр «Гюмри» доставлено тело 65-летней женщиныАвтодекларирование и новые исключения в Армении: что можно не указывать в налоговой отчетностиКГД Армении— о видах и порогах не подлежащих декларированию необлагаемых налогом доходовВ Грузии временно закрыли дорогу, ведущую к границе с АрмениейВесеннее предложение Ucom: HONOR X7d 5G и ценные подаркиСША перебросили в Британию две эскадрильи истребителей для отправки на Ближний ВостокСегодня мы чтим память жертв сумгаитских погромов․ Лидер Движения «Всеармянский фронт» генерал-майор Аршак КарапетянГосударство на «ара»? Когда заместитель председателя НС забывает о своей должности. «Паст»Предвыборная «благосклонность» к пенсионерам на фоне многомиллионных премий. «Паст»«Не регистрировать и не допускать»: политическая анатомия опасного мышления. «Паст»«Не мойтесь, не купайтесь, не пейте воду — что за «позёрство» такое?» «Паст»Кто станет новыми обвиняемыми по делу «1 марта»? «Паст»Сомнительные «решения» на границе с Грузией: чьи интересы обслуживаются? «Паст»«У меня зазвонил телефон…»: IDBank предупреждает о росте мошенничества по схеме «звонок из банка»Пейзаж Айвазовского выставят на торги в Москве за 60 млн рублейХачанов улучшил свою позицию в рейтинге ATPМишустин: В России в целом находятся около 1 млн. нелегальных иммигрантовUcom признан оператором №1 в Армении с самым быстрым мобильным интернетом и лучшей фиксированной сетью Бессрочные облигации Юнибанка прошли листинг на Армянской фондовой бирже Марукян: Если власти победят, отыграются на пенсионерах за повышение пенсийГубернатор Калифорнии опубликовал мемуарыИран назначил нового посла в ЛиванеСемья Рубена Варданяна: Отказ от апелляции – это не завершение борьбы, а отказ участвовать в фарсеСамолёт авиакомпании American Airlines обстреляли при посадке в КолумбииКакого мнение президента о полномочиях Никола Пашиняна? «Паст»Одна «деревня», тысяча статусов и ноль ответов на реальные вопросы: «Паст»