13 կուսակցություն Հայաստանից, 3-ը` Չինաստանից, ՌԴ-ից ու Եվրոպայից. ովքեր են հրավիրված ՀՀԿ համագումարին
ПолитикаTert.am-ը գրում է.
Tert.am –ը նոյեմբերի 26 –ին կայանալիք Հայաստանի հանրապետական կուսակցության հերթական համագումարի հրավիրյալների, կուսակցության համագումարի օրակարգի մասին զրուցել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանի հետ:
- Պարոն Թադևոսյան, արտերկրից ո՞ր կուսակցություններին եք հրավիրել:
- «Եվրոպայի ժողովրդական կուսակցություն», «Միասնական Ռուսաստան», Չինաստանի կոմունիստական կուսակցություն:
- Ի՞նչ դեմքերի մակարդակով՝ 1՞-ին, 2-րդ:
- Մոտակա օրերին պարզ կդառնա:
- Իսկ տեղի կուսակցությունների՞ց:
-Նախատեսված է հրավիրել 13 կուսակցություն: ՀԱԿ, «Ժառանգություն»: Դեռ ճշտում ենք, մինչև երկուշաբթի պարզ կլինի:
- Հրավիրյալ լինելու սկզբունքը ո՞րն է. իրենց ժողովրդականությունը, վերաբերմունքը՞ ՀՀԿ-ի նկատմամբ:
- Դա արդեն մեր որոշելիքն է։ Մենք նախատեսում ենք հրավիրել մեզ հետ համագործակցող կուսակցությունների:
-Արմատական ընդդիմությանը չե՞ք հրավիրելու:
- Դուք Ձեր հարցին արդեն իսկ պատասխանեցիք ( Ծիծաղում է-Հեղ.):
-Որքա՞ն պատվիրակ է լինելու:
-1790 պատվիրակ և հյուրեր:
-Իսկ օրակարգի հարցերը՞:
- Օրակարգի հարցերն են`Հայաստանի Հանրապետության կուսակցության նախագահի հաշվետվություն, ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն, ՀՀԿ կանոնադրության և ծրագրում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին հարց, կուսակցության նախագահի ընտրություն, կուսակցության մշտական գործող գործադիր մարմնի անդամների ընտրություն, Վերստուգիչ հանձնաժողովի ընտրություն և համագումարի բանաձևի ընդունում: