Ереван, 25.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՍԱՊԾ-ն իրացման խոշոր ցանցերի ներկայացուցիչներին առաջարկել է համագործակցության նոր ձևաչափ

Общество

 Վերջին տարիներին հանրապետությունում գործող իրացման խոշոր ցանցերում իրականացված պետական վերահսկողության արդյունքները, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններից և քաղաքացիներից ստացված բազմաթիվ բողոքները վկայում են այդ ոլորտում առկա որոշակի խնդիրների մասին: Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հաս արակայնության հետ կապերի բաժնից:

Առաջնորդվելով ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն կողմից որդեգրած այն սկզբունքով, որ խնդիրները հաճախ կարող են լինել չիմացության արդյունք և պետք է տնտեսավարողների հետ նախ քննարկումներ կազմակերպել, խոհրդատվություն և հնարավոր խախտումները շտկելու հնարավորություն տալ, նոյեմբերի 21-ին Ծառայություն էին հրավիրվել Երևանում գործող իրացման խոշոր՝ «Վաս Գրուպ», «Ծիրան», «Պարմա», «Էվրիկա Գրուպ», «Քարֆուր», «Սաս Գրուպ», «Նոր Զովք», «Կրպակ», «Ալեքս Գրիգ», «Տիտան&raq uo;, «Հայր և որդի Երիցյաններ» ՍՊԸ-ների, «Արև» սուպերմարկետների ցանցի, «Ֆրեշ» սուպերմարկետի, ներկայացուցիչները:

Ծառայության պետ Իշխան Կարապետյանը տեղեկացրել է, որ սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման համար լրջագույն քայլեր են ձեռնարկվում և արդյունքի հասնելու համար տնտեսավարողներից ակնկալվում է աջակցություն՝ ի դեմս իրենց կողմից իրացվող սննդամթերքի նկատմամբ առավելագույն ուշադրության դրսևորման: Նա հավաստիացրել է, որ խաղի կանոնները նույնն են լինելու բոլորի համար, տարբերակված մոտեցումը բացառվում է: «Մենք ձգտում ենք, որ մեր իրացման ցանցերը լինեն լավագույնները: Քաղաքացին պետք է առանց նայելու վստահ լինի. իր գնած ապրանքը համապատասխան ում է որակի սահմանված չափանիշներին: Միաժամանակ, մենք տնտեսավարողին վնասելու որևէ մտադրություն չունենք, այլ ակնկալում ենք համագործակցություն և պատասխանատու մոտեցում»,- ասել է ՍԱՊԾ ղեկավարը: Ծառայության կողմից նա պատրաստակամություն է հայտնել այս կամ այն տեսակի սննդամթերքին ներկայացվող պահանջների մասին իրացման ցանցերի համապատասխան մասնագետներին անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն ներկայացնել:

Վերահսկող մարմնի կողմից տնօրինվող տեղեկատվության քննարկման և վերլուծության նպատակով՝ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը հանդիպման ընթացքում մասնավորեցրել է իրացման ցանցում առկա մի շարք խնդիրներ:

Նա նախ խոսել է պիտանիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի անթույլատրելիության մասին: Պիտանիության ժամկետն անցած սննդամթերքի մասին են վկայում իրացվող սննդամթերքի փաթեթավորման կամ տարայի վրա պիտանիության ժամկետի բացակայությունը կամ ընթեռնելի չլինելը, ժամկետի կրկնակի մակնշված լինելը, բնօրինակ պիտանիության ժամկետի ջնջված լինելն ու պիտանիության նոր ժամկետի առկայությունը:

Վերջին շրջանում հաճախակի են դարձել այսպես կոչված՝ ապագայի սննդամթերքի վաճառքի հետ կապված բողոքները: Ծառայության կողմից արձանագրվել են դեպքեր, երբ իրացվող սննդամթերքի վրա նշված է եղել ապագայի արտադրության օր, իսկ իրացման ցանցում տվյալ ապրանքատեսակը վաճառվել է:

Վ. Դանիելյանն իրացման ցանցերի ներկայացուցիչներին հորդորել է ուշադիր լինել սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջների նկատմամբ՝ շեշտելով, որ թերի մակնշված կամ առանց մակնշման ապրանքատեսակները Ծառայության կողմից դիտարկվում են խիստ ռիսկային և՝ որ թերի մակնշմամբ սննդամթերքի իրացումն ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝ համաձայն սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող իրավական ակտերի:

Բանախոսը նշել է ևս մի կարևոր խնդրի մասին, որն առնչվում էր սննդամթերքի որակն ու անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի առկայությունը (համապատասխանության հայտարարագրեր, գրանցման վկայականներ և այլն): Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ պայմանավորված՝ նախատեսված են մի շարք փոփոխություններ, համաձայն որոնց՝ 2017 թվականի հունվարի 1-ից մեր երկրում իրացվող սննդամթերքը պետք է պարտադիր անցնի համապատասխանության գնահատում:

ՍԱՊԾ տեսչության պետը կարևորել է հետևողական ուշադրությունը իրացման ցանցերի աշխատակիցների անձնական հիգիենայի պահանջների պահպանման, պատշաճ արտահագուստի և այլ անհրաժեշտ պարագաների պարտադիր առկայության նկատմամբ, նշել՝ սանիտարական գրքույկները հասանելի պետք է լինեն ոչ թե գրասենյակներում, այլ տվյալ իրացման կետում:

Տնտեսավարողների ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ սննդամթերք մշակող, վերամշակող կամ փաթեթավորող կազմակերպությունները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ տարածքներով և սառնարանային խցիկներով` հումքի և այլ բաղադրիչների առանձնացված պահման համար. դա սննդամթերքի անվտանգության պարտադիր պայման է: Ինչ վերաբերում է չափածրարված սննդամթերքի մակնշման կանոնների պահպանմանը, ապա պարոն Դանիելյանը հիշեցրել է, որ ներկայումս բոլոր տնտեսավարողների մոտ պրակտիկորեն առկա է միայն փաթեթավորման օրը, ինչը, սակայն բավարար չէ և ապրանքատեսակÕ « անվանման, արտադրության օրվա, պիտանիության ժամկետի նշումը ևս ՊԱՐՏԱԴԻՐ Է:

Քննարկման շրջանակներում անդրադարձ է եղել նաև սննդամթերքի պահման պայմաններին ներկայացվող պահանջներին: Եվս մեկ անգամ հիշեցվել է, որ հումքը, բաղադրիչները, կիսապատրաստվածքն ու վերջնական արտադրանքը պետք է պահվեն ախտածին մանրէների բազմացումը կամ թունավոր նյութերի առաջացումը բացառող ջերմաստիճանում, քանի որ յուրաքանչյուր արտադրող երաշխավորում է իր արտադրանքի որակը՝ դրա համար նախատեսված պահման պայմանների ապահովման դեպքում միայն (կաթնամթերք, մսամթերրք՝ +2 +6). անհրաժեշտ է ապահովել սառնարանային շղթայի անընդհատությունը:

Հատուկ ուշադրություն է հրավիրվել մսի վաճառքի կազմակերպմանն առնչվող խնդիրների վրա. մսի և ձկան մշակման տախտակներն ու կոճղերը պետք է պատրաստված լինեն ամուր փայտատեսակներից և ունենան հարթ, առանց ճեղքերի մակերես: Միաժամանակ, հաշվի առնելով փայտե կոճղերի և մասնատման տախտակների կիրառմամբ պայմանավորված ռիսկերը, առաջարկվել է կիրառել դրանց պոլիմերային տարբերակները: Եվ, որ շատ կարևոր է, ևս մեկ անգամ հիշեցվել է. միսը պետք է ընդունվի միայն անասնաբույժի զննումը հավաստող փաստաթղթի (ձև 2) առկայության դեպքում. պայմանական պիտանի մսի ստացում-վաճառքն ԱՐԳԵԼՎՈՒՄ Է: Նաև խիստ կարևորվել է, որ իրացման ցանցերն ընդունեն միայն սպանդանոցային ծագում ունեցող միս:

Ամփոփելով քննարկումները՝ Ծառայության պետ Իշխան Կարապետյանը ևս մեկ անգամ կոչ է արել կառուցողական համագործակցության, հիշեցնելով նաև, որ հետևություններ չանելու, գործընկերային հարաբերությունները չարաշահելու, նշված խնդիրները չվերացնելու դեպքում Ծառայությունը կլինի խիստ և կկիրառի օրենսդրությամբ տրված բոլոր լծակներն՝ առանց վերապահումների:

 

Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с Турцией