Ереван, 18.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայաստանում մեկնարկեց ԶՈՒ-ում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդման ծրագիրը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը և Եվրոպայի խորհուրդը գործուն քայլեր են ձեռնարկում զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման ուղղությամբ: Նոյեմբերի 21-ին տրվեց «Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի մեկնարկը:

Իր ելույթում Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների գծով տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսն ընդգծեց, որ ծրագիրը վերաբերվում է ոչ միայն զինված ուժերին, այլ նաև դատախազության ոլորտին, քննիչներին, իրավապահներին, մարդու իրավունքների պաշտպանին: «Շատ ենք կարևորում նաև քաղաքացիական հասարակության դերն այս ծրագրի իրականացման գործում: Ծրագիրը հավակնոտ է, և մենք դրա իրականացման ճանապարհին շատ մարտահրավերների ենք հանդիպելու, սակայն ես համոզված եմ, որ մենք կարողանալու ենք հաղթահարել բոլոր դժվարությունները: Վստահ եմ, որ ծրագիրը հաջող ավարտ է ունենալու, քանի որ դրա իրականացման համար Հայաստանի իշխանության մոտ քաղաքական կամք կա: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Միացյալ Թագավորության կառավարությանը՝ այս ծրագրի իրականացման շուրջ 90 տոկոսը ֆինանսավորելու համար»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Ջակումոպուլոսը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նկատեց, որ ծրագիրը համակարգային է, որն ուղղված է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը, սակայն չի սահմանափակվում իրազեկվածության բարձրացմամբ կամ էպիզոդիկ խնդիրների վերլուծությամբ: «Այն ունի հստակ տեսլական զինված ուժերի կարիքների խորքային գնահատման հիման վրա զարգացնել կարողություններ, որոնք կնպաստեն ներխմբային կոնֆլիկտների նվազեցման համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը, իրավունքներ խախտումների կանխարգելմանը, դրանց ընթացիկ պաշտպանությանը»,- ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ծրագրի կարևորությունն էլ ավելի է ընդգծվում այն հանգամանքով, որ շահառու են հանդիսանում նաև ավանդաբար բացասականորեն թիրախավորված ուժային կառույցները, ինչը հաճախ շատ անհիմն է կատարվում: «Ձևավորված այդ կարծրատիպային մտածելակերպը կարող է հեշտությամբ փոփոխվել, եթե ներդրվեն համապատասխան ընթացակարգեր և լինեն այն հնարավորությունները, որոնք ապահովում են յուրաքանչյուրի իրավունքների լիարժեք ապահովումը, պաշտպանությունը: Հատկապես զինված ուժերում դա չափազանց կարևոր է, որովհետև մենք գործ ունենք փակ համակարգի հետ, որտեղ, ինչպես հայտնի է, մարդու իրավունքների հետ կապված հարցերը կարող են ստանալ շատ ավելի սուր բնույթ, և մենք կարիք ունենք մեթոդական աշխատանքով, բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության  հետ ակտիվ փոխգործակցության ճանապարհով ձևավորել մի միջավայր, որպեսզի քաղաքացին գիտակցի, որ, զորակոչվելով ժամկետային զինվորական ծառայության կամ անցնելով ծառայության զինված ուժերում, ունի հնարավորություն լիարժեքորեն պաշտպանել իր իրավունքները և ազատությունները, ինչպես դրանք ամրագրված են միջազգային և ազգային կարևորագույն փաստաթղթերում»,- հավելեց նախարարը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը իր ելույթում նշեց, որ մարդու իրավունքները բարձրագույն արժեք է. որի պաշտպանությունը պետության հիմնական և բարոյական պարտավորությունն է, ինչը բխում է ոչ միայն քաղաքացու, այլ նաև պետության անվտանգության շահերից: «Հայաստանի զինված ուժերն ապահովում են մեր երկրի անվտանգությունը, պաշտպանությունն ու սահմանների անձեռնմխելիությունը, ուստի զինված ուժերում մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանն աջակցելը, մարդու  իրավունքների վիճակի բարելավումը, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության օրենսգրության կատարելագործումը, զինծառայողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը, մարդու իրավունքների խախտումների կանխումն ու դրանց քննության արդարացի իրականացումը մեզ համար առաջնահերթություն է»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը:

Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը շեշտեց, որ Միացյալ Թագավորության հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի կայացմանը՝ որպես զարգացած և բարգավաճ երկիր: «Գնալով ավելանում է մարդու իրավունքների պաշտպանության ապահովման կարևորությունը և այս առումով շատ մեծ նշանակություն ունի այս ծրագրի իրականացումը, որը միտված է Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը: Ես իմ պաշտոնավարման ընթացքում լսել եմ շատ մտահոգություններ Հայաստանի բանակում զինծառայողներ ո ւնեցող ընտանիքների անդամներից: Եվ կարևորում եմ այն հանգամանքը, որ երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ոչ միայն չի ժխտում, որ իսկապես այդ խնդիրներն առկա են, այլ խոսում է դրանք լուծելու պատրաստակամության մասին: Այդ պատրաստակամության մասին է վկայում այն հանգամանքը, որ մենք Հայաստանում տալիս ենք այս կարևոր ծրագրի մեկնարկը»,- ընդգծեց Ֆարնուորթը:

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան էլ նշեց, որ ծրագիրը լինելու է ՀՀ զինված ուժերի 2015-2018թթ. գործունեության ծրագրի մասը: Նա հույս հայտնեց, որ ծրագիրը կընթանա սահուն և արդյունավետ ու կնպաստի ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության բարելավմանը:

«Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի հիմնական նպատակը երկրի զինված ուժերում մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանն աջակցելն է: Հատուկ նպատակներն են բարելավել Հայաստանում զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման կարողությունը և կատարելագործել զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների, հատկապես՝ վատ վերաբերմունքի կանխումը, հայտնաբերումը, հաղորդումը և քննությունը:

IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян