Ереван, 25.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Սրտաբանը Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունների «երիտասարդացում» է արձանագրում

Общество

Հայաստանում հիմնական մահացության դեպքերի մոտ կեսի պատճառը սիրտ-անոթային հիվանդություններն են: Դրանց տարածվածությունը շատացել է, ինչպես նաև «երիտասարդացել»: Հիմնական պատճառը մարդկանց մոտ առողջ  ապրելակերպի մշակույթի բացակայությունն է: Շտապ բուժօգնության ծառայությունում շարունակում են առաջին տեղում մնալ սիրտ-անոթային հիվանդությունների հետևանքով ահազանգերի դ եպքերը: «Արմենպրես»-ը սիրտ-անոթային հիվանդությունների վերաբերյալ զրուցեց ՀՀ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանի հետ:

-Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունների ո՞ր տեսակներն են հիմնականում հանդիպում: Որո՞նք են դրանց առաջացման պատճառները:

-Սիրտ-անոթային հիվանդություններից, ինչպես աշխարհում այնպես էլ Հայաստանում տարածված է սրտի իշեմիկ հիվանդությունը` իր տարբեր դրսևորումներով, ընդհուպ մինչև սրտամկանի ինֆարկտ, ինչպես նաև զարկերակային հիպերտենզիա և դրանով պայմանավորված այլ սիրտ-անոթային պաթոլոգիաներ, այդ թվում մինչև ինսուլտ և այլն: Դրանց առաջացման պատճառները բազմազան են: Նախ` դրանց մեջ մտնում են բոլոր այն ռիսկի գործոններն, որոնք հանդիսանում են սիրտի իշեմիկ և սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման նպաստավոր պայմաններ: Դրանցից են արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը, շաքարային դիաբետը, ավելորդ քաշը, նստակյաց կյանքը, ծխելը, ժառանգական գործոնները, ապրելակերպը, որին մենք չենք հետևում և չունենք առողջությանը հետևելու մշակույթը: Իհարկե, նաև այնպիսի սոցիալական գործոններ, ինչպիսիք են անցած պատերազմները, որոնք մեր ժողովուրդը վերապրեց, այն ցրտի և մթի տարիներն: Սիրտ-անոթային հիվանդությունները նոր սերունդների մոտ որոշակի տարիքի հասնելով արտահայտվում են շատ ավելի վառ, քան նախորդ սերնդների մոտ:

Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունները կազմում են հիմնական մահացությունների 48 տոկոսը` մոտ կեսը:

-Անկախության տարիներից ի վեր սիրտ-անոթային հիվանդությունների ինչպիսի՞ դինամիկա է արձանագրվել, արդյոք շատացել են հիվանդացության դեպքերը, թե ոչ:

-Հստակ վիճակագրական տվյալներ 90-ականների հետ համեմատության համար չկան: Մոտավորապես, ինչքան արձանագրվել են, կարող եմ ասել, որ այժմ 300-500 հազար սիրտ-անոթային այս կամ այն հիվանդություններ ունեցող մարդիկ կան Հայաստանում: Մեր բնակչության համեմատ ահռելի թիվ է: 90-ականներին ճշգրիտ վիճակագրական տվյալներ չէինք կարող ունենալ, քանի որ հստակ վիճակագրություն չէր վարվում, հետո հիվանդների մեծ մասը բժշկի չէր դիմում` տրանսպորտի, լույսի և այլ խնդիրների պատճառով: Այն ժամանակ հիվանդների մեծ մասը մահանում էր տանը, հիմա դիմելիությունը բավականին մեծացել է: Սա կայն այդ տարիների մանկություն, պատանեկություն ապրած սերնդի մոտ այժմ արտահայտվում են սիրտ-անոթային հիվանդությունները:

-Ովքե՞ր կարող են համարվել սիրտ-անոթային հիվանդության ռիսկային խումբ: Ի՞նչ է արվում նրանց շրջանում հիվանդության առաջացումը կանխարգելելու համար:

-Ռիկային խումբ են առաջին հերթին տղամարդիկ, որոնց մոտ սիրտ-անոթային հիվանդությունները 4-5 անգամ ավելի հաճախ են հանդիպում, քան կանանց մոտ:

Հայաստանում լիարժեք պետական մակարդակով պայքար չի տարվում այս հիվանդությունների կանխարգելման համար: Ճիշտ է վերջին տարիներին Առողջապահության նախարարությունը սկսել է սկրինինգային ծրագրեր, և նոր-նոր տեղաշարժեր կան: Ինչպես նաև առաջնային կանխարգելման առումով մեծ նշանակություն ունեն ոչ միայն առողջապահական խնդիրներն, այլ նաև այնպիսի պետական միջոցառումներ, ինչպիսին են օրինակ ծխելու սահմանափակումները: Կարելի է նաև ընդլայնել ռիսկային մասնագիտությունների կամ ռիկսային տարածաշրջաններում, բարձր լեռնայի շրջաններում, սահմանակից բնակավայրեր ում ապրողների ավելի լայն պրոֆիլակտիկ աշխատանքները` հայտնաբերելու սիրտ-անոթային հիվանդությունները: Զարկերակային հիվանդությունների մի մասը կարող է ընթանալ թաքնված ձևով, այսինքն` մարդու մոտ առանց գանգատներ լինելու կարող է ի հայտ գալ բարձր ճնշում: Այդ պատճառով բարձր ռիսկային խմբի մարդկանց մոտ պետք է անցկացվեն պրոֆիլակտիկ ստուգումներ:

Մեզ մոտ չկա առողջապահական մշակույթը, մենք չենք դիմում բժշկի թեթև կասկածների դեպքում, այլ դիմում ենք, երբ խորացված հիվանդություններ ունենք: Այդ պատճառով հիպերտոնիայով հիվանդների մի փոքր մասն է ստանում լիարժեք բուժում:

-Կարո՞ղ ենք ասել, որ վերջին տարիներին հիվանդությունը «երիտասարդացել» է:

-Այո կարող ենք արձանագրել, որ սիրտ-անոթային հիվանդությունները երիտասարդացել են, հատկապես իշեմիկ հիվանդությունները, դրանք կապված են այն բոլոր գործոնների հետ, որոնք թվարկել էի:

-Ո՞ր տարիքային սահմանում են հիմնականում նկատվում հիվանդության դեպքերը:

-Սովորաբար Հայաստանում ինֆարկտային կամ իշեմիկ հիվանդությունների տարիք է համարվում 50-60 տարեկանը: Սակայն մենք ունեցել ենք հիվանդներ 22, 23, 27, 29 տարեկանում: Իսկ 30-40 տարեկանն արդեն հազվադեպ չէ: Պատճառները հիմնականում ցածր գիտակցվածությունն է: Մենք երիտասարդների մոտ կորոնորոգրաֆիա անելով պարզում ենք լուրջ հիվանդություններ, որոնք արտասահմանյան երկրներում բնորոշ են 70-80 տարեկաններին:

-Վերջին տարիներին հանդիպած սիրտ-անոթային հիվանդությունների շրջանում ավելի շատ կանանց թե՞ տղամարդկանց մոտ են դրանք գրանցվում:

-Ճիշտ է տղամարդկանց մոտ 4-5 անգամ ավելի հաճախ է հանդիպում, բայց կանանց մոտ սիրտ-անոթային հիվանդություններն ավելի ծանր են ընթանում: Նրանց մոտ և մահացությունն է բարձր և հաշմանդամությունը: Կանանց մոտ սիրտ-անոթային հիվանդությունները  ավելի շատ զարգանում են մենոպաուզայից հետո: Բայց մինչև այդ տարիքը նրանց մոտ հիվանդությունը սովորաբար չի հանդիպում:

-Ի՞նչպիսի քայլեր պետք է արվեն հիվանդությունից խուսափելու համար:

-Նախ և առաջ պետք է հատկապես ռիսկային տարիքում գտնվող անձինք` 40 տարեկանից բարձր տղամարդիկ և 50-ից բարձր կանայք, ստուգեն իրենց զարկերակային ճնշումը, արյան մեջ գլյուկոզայի և խոլեստերինի մակարդակները, զբաղվեն սպորտով, չծխեն, հետևեն իրենց քաշին: Զարկերակային տատանումների դեպքում դիմեն բժշկի, հատկապես այն մարդիկ, որոնց ժառանգականության մեջ կան սիրտ-անոթային հիվանդությունները: Այսինքն` այս ամենը կոչվում է առողջ ապրելակերպի մշակույթ:

-Կան արդյոք հիվանդության բուժման այնպիսի տարբերակներ, որոնք Հայաստանում հասանելի չեն:

-Հայաստանյան առողջապահության մեջ սրտաբանությունն այն առաջատար բնագավառներից մեկն է, որը համադրելի է միջազգային մակարդակին: Հայաստանում կան մի շարք կենտրոններ, որտեղ ներդրված են ժամանակակից տեխնիկա, բանիմաց մասնագետներ են աշխատում: Հայաստանյան սրտաբանությունը չի զիջում եվրոպական սրտաբանությանը: Ի տարբերություն 15-20 տարի առաջվա իրավիճակի, այժմ շատ հազվադեպ մարդիկ են սրտի վիրահատության համար գնում արտասահման: Մենք ունենք մի քանի առաջատար հիվանդանոցներ, որտեղ սրտի հետ կապված ցանկացած միջամտություններ արվում են:

Վերջին մեկ-երկու տարիներին հնարավոր է, որ ստենտավորման համար գնում էին Վրաստան, որտեղ գնային տարբերություն կար, բայց հիմա նաև Հայաստանում են դրանց գներն իջել: Գնային տեսանկյունից էլ արտասահմանը որևէ արտոնություն չունի:

Հայաստանյան բժիշկները տարին մի քանի անգամ գնում են միջազգային կոնգրեսների, և մենք չենք գնում միայն լսելու համար, գնում ենք նաև ներկայացնելու:

Հարցազրույցը` Վահե Հակոբյանի

Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с Турцией