Ереван, 11.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Երևանի նորաձև աղջիկները՝ BlogNews.am-ի ֆոտոշարքում

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Նորաձև աղջիկներին, Fashion blogger-ներին հաճախ համարում են թրենդսեթրներ, ովքեր կարող են դիզայներների ոգեշնչման աղբյուր լինելը: Եթե համաշխարհային նորաձևության մեջ կան այդպիսիք, Երևանի նորաձև աղջիկներն էլ ոչնչով չեն զիջում նրանց: BlogNews.am-ը լուսանկարել է աղջիկների, ներկայացրել լուքերը և խոսել նորաձևության մասին:

Բլոգս բացել եմ 2012 թվականին։ Բացեցի, քանի որ ցանկանում էի լուքերս ինչ-որ տեղ պահել: 2012 թվականին տարվա վերջում գնացի Հայաստանից և չկարողացա այն շարունակել: Վերսկսել եմ վարել այս տարի։ Ցավոք, չեմ կարողանում տրամադրել այնքան ժամանակ, որքան կցանկանայի: Փորձում եմ ուշադրություն դարձնել որակի վրա, բայց ոչ քանակի:

Մինիմալիզմը իմ ամենասիրելի ոճն է ներկա պահին: Սիրում եմ իմ բնական տեսքը. մազերս գրեթե միշտ բնական են, դիմահարդարումս էլ հասցրել եմ մինիմալի: Սակայն նախընտրում եմ մուգ շրթներկ, լինզաներ և հաճախ ստանում եմ տարբեր լուքեր: 

Միգուցե կան լուքեր, որոնք համարձակ են, բայց ես դա չեմ զգում: Ես երբեք չեմ հագնում մի բան, որը իմը չէ կամ ինձ այդքան էլ դուր չի գալիս: Միգուցե չունեմ համարձակ լուք, բայց շատ կարևոր է, թե ինչպես եմ ես ինձ զգում տվյալ հագուստում, և կարևոր չէ՝ կարճ, բաց, թե երկար: Միևնույն է:

Ինձ համար շոփինգը հաճույք է: Եթե գնում եմ ինչ-որ մի բան, ապա գիտեմ՝ ինչպես եմ կրելու: Ինձ համար շոփինգն ասոցիացվում է ոգևորվածության և ստեղծագործական զգացմունքի հետ: Շատ ժամանակ չեմ վատնում գնումների վրա: Հաճախ օնլայն տարբերակով եմ գնումներ անում, դա կարող է տեղի ունենալ ավտոմեքենայի մեջ (իհարկե, եթե ես չեմ վարորդը), գնացքում կամ քնելուց առաջ: Խանութ գրեթե չեմ գնում, միայն եթե ունեմ ժամանակ և համապատասխան տրամադրություն, որը շատ հազվադեպ է լինում:

Իմ զգեստապահարանում երբեք չեք գտնի լեոպարդի պրինտ:

Ֆոտոշարքը իրականցվել է OD գեղեցկության սրահում

 

Ես թրենդներ շատ եմ սիրում, նրանցից գրեթե բոլորը իրենց տեղն ունեն և կան իմ զգեստապահարանում: Ներկա թրենդներից սիրում եմ վելվետը: Սիրում եմ մետալիք թրենդը, թափանցիկ բութսերի թրենդը: Դե, բնականաբար, չոկերների թրենդը, որն արդեն նորություն չէ:  

Ունեմ հինգ դաջվածք, առաջինն արել եմ 2012-ին, վերջինը՝ մի ամիս առաջ: Նրանցից ոչ մեկը նշանակություն չունի՝ բացի վերջինից, որտեղ գրված է մորս անունը:

Կարծում եմ, որ ոգեշնչվել պետք է ամեն ինչից: Բայց քանի որ ես հիմնականում տանն եմ և տնից եմ աշխատում, բլոգգերներն էլ դարձել են իմ հիմնական ոգեշնչումը: Շատերին չեմ հետևում, նկատել եմ, որ վերջերս սկսել եմ հետևել, այսպես ասած, միջին բլոգգերներին և չհետևել թոփ բլոգգերներին: Զգում եմ, որ միջին բլոգգերներն ավելի յուրահատուկ, անմիջական և ազնիվ են: Կարողանում եմ ճանաչել և կապվել իրենց հետ իրենց ֆոտոների միջոցով: Իմ ամենասիրելին Քեյթն է՝ Modern Legacy blog-ից: Շատ եմ ոգեշնչվում նրանից, բայց, ինչպես տեսնում եք, միևնույն ժամանակ մենք շատ տարբեր ենք: 

Շոփինգի մեծ սիրահար եմ, կարող եմ շաբաթը մի հինգ անգամ Բարսելոնայում շոփինգի գնալ: Չեմ սիրում կրել աքսեսուարներ, սիրում եմ ավելի շատ հագուստ, իսկ ջինսե տաբատների համար խելագարվում եմ: Հաճախ չեմ մտածում՝ ինչ կրեմ, պարզապես բացում եմ զգեստապահարանս և որոշում՝ ինչ կրել: 

Դեղին գույնի հագուստ չեմ սիրում, կարծում եմ՝ դա ինձ չի սազում, համ էլ դրանից տրամադրությունս ընկնում է:

Թրենդներին չեմ հետևում, հագնում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս: Իմ տրամադրությունը հաճախ կախված է հագուստի գույներից, ես հիմնական սև եմ սիրում հագնել: Հագնում եմ այն, ինչ ես սիրում եմ: 

Ինստագրամում հետևում եմ Negin_mirsalehi-ին, նրա ոճը ուրիշ է, շատ հավանում եմ նրան:

Սիրում եմ դասական հագուստ, բայց կարող եմ սպորտային կոշիկների հետ համադրել նաև զգեստ, ինչը հիմա բավականին նորաձև է: Անկեղծ ասած՝ ես միշտ եմ այդպես հագնվել: Երբ ինչ-որ մի բան հավանում եմ, չեմ նայում գնին, միանգամից գնում եմ:

Հավանում եմ Balenciaga-ին, առաջ սիրում էի Dolce and Gabbana-ին, Cavalli-ին: 

Հաճախ մոդելինգով եմ զբաղվում, ինչը ինձ դուր է գալիս, բայց դա զուտ հոբբի է: 

   

Մասնագիտական ընտրությունս եղել է տեքստիլ արդյունաբերության ֆակուլտետում, հետո այնպես ստացվեց, որ այդ բաժինը միացրեցին մոդելավորման ֆակուլտետին: Նորաձևությունն անընդհատ ինձ հետ քայլել է, այնպես չէ, որ մոլի հետևորդ եմ եղել, չնայած ամսագրային ոլորտում երբ աշխատում, ես դրա մի մասնիկն ես լինում:

Սովորելուս տարիներին հիմնականում հագնում էի իմ կարած հագուստները, երբ կարում էինք, օրինակ, դիպլոմայինի համար: Շատ հաճախ պայուսակներ և աքսեսուարներ էի պատրաստում, ժամանակին անգամ վաճառում էի դրանք: Երբ արդեն զուգահեռ աշխատում ես ուրիշ ոլորտում, բնականաբար, մի բան տուժում է։ Այս դեպքում ավելի շատ տուժեց հենց այդ աքսեսուարների գործը: Հետո եկավ Mesani Home-ի ժամանակը։

Կարծում եմ՝ մի օր կգա այն պահը, որ կսկսեմ հագուստ արտադրել: Mesani-ին շատ պատահական սկսեցի, երբ փոքրիկիս էի սպասում և ազատ ժամանակ ունեի, այդ ընթացքում չէի կարողանում հանգիստ տեղս նստել: Մի անգամ նայում էի մեր տան անկյուններից մեկին և մտածեցի՝ ինչու՞ տան դեկոր չանեմ:

Արդի հայ դիզայներները իրոք շատ հետաքրքիր են, ես էլ ինչ-որ չափով փորձում եմ նրանց աջակցել: Կարծում եմ՝ եթե ոչ մենք, ապա ո՞վ պետք է նրանց օգնի: Լավագույն տարբերակը, երբ կրում ես հագուստը, ներկայացնում ես այն: Եղել են հայ դիզայներներից առաջարկներ իրենց հագուստները ներկայացնելու, ինքս էլ եմ առաջարկել կրել: Հայկականը ևս կարող է նորաձև լինել: 

Ես սիրում եմ հագուստների միքս անել, օրինակ՝ դասականը և սպորտայինը: Կարծում եմ՝ առհասարակ ամենահեշտ բանն է, երբ դու գնում ես խանութ, տեսնում ցուցափեղկից սիրուն հավաքած լուք, գնում ես, բայց դու դրանով չես դառնում նորաձև, քանի որ եթե հագուստը քոնը չէ, դու չես կարող լինել նորաձև: Այն, ինչ դու կարողանում ես վստահ կրել, դու կարող ես համարել նորաձև: Ես շատ սիրում եմ ջինսե տաբատ և տարբեր վերնաշապիկներ:

Ես եթե ինչ-որ տեղ պետք է գնամ, մտածում եմ, որ կցանկանայի հետաքրքիր զգեստ կրել․ կա՛մ կարում եմ, կա՛մ էլ գնում եմ: Կան բեյսիք բաներ, որոնք առօրյաում կրում ես՝ ջինսե տաբատ, շապիկներ: 

Մեծամասամբ շոփինգն անում եմ, երբ մեկնում ենք երկրից, իսկ այստեղ շատ բաներ կարծես լրացնում եմ: Ես միշտ ասում եմ՝ եթե հեռու չգնանք, վրացի դիզայներների մտածողությունն ավելի կոնստրուկտիվ է: Կարողանում են տրանսֆորմեր հագուստներ անել, իհարկե, եվրոպական երկրներում էլի կգտնես: Երբ դրսում ես շոփինգ անում, աշխատում ես այնպիսի բաներ գնել, որ այստեղ չես գտնի: 

Մադոննա իմ իսկական անունն է, մորական կողմս Վրաստանից է, տատիկս է դրել անունս, որն էլ այնտեղ շատ տարածված է: Երբ մայրիկիս հետ գնում էի հագուստի տոնավաճառներ, միշտ ուզում էի ինքս ընտրել իմ հագուստը և ընտրում էի այնպիսի բաներ, որ մայրս չէր հավանում, ես էլ հետո ձևափոխում էի իմ հագուստը: Այդ ժամանակվանից հագուստի հանդեպ հետաքրքությունը եղել է, հեռուստացույցով նորաձևության մասին հաղորդումների հանդեպ անտարբեր չեմ եղել: Միշտ կլանված նայում էի, շատ էր հետաքրքրում ինձ:

Գուցե ինքնագովեստ հնչի, բայց դպրոցում շատ էի տարբերվում իմ ոճով, միշտ առանձնանում էի: Չէի կարողանում միշտ սպիտակ վերնաշապիկ կրել, քանի որ ես ունեի տարատեսակ հագուստներ, որոնք ուզում էի կրել: Իհարկե, նկատողություն էի ստանում դասատուիս կողմից, որ պետք է սպիտակ վերնաշապիկ կրեի: Մազերիս հետ էլ էի փոփոխություն անում՝ հարմարեցնելով հագուստիս: Ես 18 տարեկանում տատու արեցի և մազերիս կողքն ամբողջովին սափրեցի: Դա է՛լ ավելի մեծ մտավախություն էր առաջացնում ծնողներիս մոտ: 

Իրականում պետք է հասկանալ, թե ինչ է նորաձևությունը մարդու համար: Ինձ համար այն միջոց է, որի օգնությամբ կարող ես քո սեփական ոճն արտահայտել, որովհետև ես կարող եմ հետևել նորաձևությանը և բոլոր թրենդները չընդունել: Այսինքն՝ ես ընդունում եմ այն, ինչ ինձ համար գեղեցիկ է: Եթե նորաձևության մեջ կա դաջվածք, ես դա ընդունեցի և համալրեցի ինձ համար: Նույնիսկ մազերս ավելի սպիտակացնելը համընկավ հենց թրենդի հետ: 

Երբ առաջին դաջվածքն արեցի, միանգամից մտքեր առաջացան, թե հաջորդը երբ և որտեղ անեմ: Քանի որ ես ունեմ խոշոր դաջվածք իմ մեջքին, ուզում եմ ոտքիս հատվածում անել, դեռ չգիտեմ՝ ինչ, բայց մտքերը շատ են: 

Ինչպես ֆոտոշարքից եք նկատում, գիշերազգեստի և սպորտային կոշիկի համադրությունը շատ եմ սիրում։ Երբ այդ թրենդը եկավ, մարդիկ անկախ իրենց կերպարից, անկախ իրենց մարմնի կառուցվածքից սկսեցին կրել: Իրականում նորաձևությունը ճիշտ ընկալում է պահանջում: Նորաձևությունն այն չէ, ինչը մեզ թելադրում են: Իրականում նորաձևությունը ճիշտ նստող տաբատն է, ճիշտ նստող բլուզն է: Ավելի շատ նորաձևությունն այն է, ինչ քեզ ավելի գեղեցիկ է դարձնում:

 

Ես շատ հագուստներ ունեմ, որոնք չեմ կրում և ափսոսում եմ, քանի որ չգիտեմ, թե երբ կկրեմ: Շատ կապվում եմ  ինչ-որ մի հագուստի և երկար ժամանակ դա եմ կրում: Հաճախ եմ փոփոխություն անում զգեստապահարանում, բայց կարող եմ, օրինակ, մի շաբաթ լինել սպորտային ոճում, եթե, իհարկե, աշխատանքը չի պահանջում լինել երեկոյան զգեստով: Բարձրակրունկներ հիմնականում չեմ կրում, բայց 21-րդ դարում կան այնպիսի բարձրակրունկներ, որոնք թույլ են տալիս քեզ շատ հարմարավետ զգալ և չհոգնել: 

Եղել են դեպքեր, որ մտածել եմ կապսուլային հավաքածու ստեղծելու մասին, բայց դա ժամանակից առաջ ընկնել կլինի: Եթե բիզնեսի տեսակետից նայենք, գուցե հենց հիմա էլ ցանկանամ դա անել:

Ես հիմա հեռուստատեսությունում եմ աշխատում, և շատ հետաքրքիր է, որ առաջարկ եղավ հենց նորաձևության բաժնում ներկայանալու: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Արտ-տնօրեն՝ Կարեն Անտինյան

 

 
 
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTF