Ереван, 18.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Էլեկտրոնային կրթությունը դադարել է լրացուցիչ կրթություն դիտվել. Լևոն Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրվել է խորհրդակցություն՝ տեսադասերի արդյունավետության և թեմատիկ ուղղվածության վերաբերյալ:

Քննարկման ընթացքում  գյուղական դպրոցների և հեռավար կրթության զարգացման ՀՀ կառավարության հանձնարարականի կատարման շրջանակում  ամփոփվել են կազմակերպված տեսադասերը, դրանց ընթացքում կիրառված  մեթոդական մոտեցումներն ու հեռահաղորդակցման գործիքների արդյունավետությունը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

 Խորհրդակցությունը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը,   մասնակցել են հանրակրթության ոլորտը համակարգող ԿԳ նախարարի տեղակալը Մ. Մկրտչյանը, ԿԳՆ հանրակրթության վարչության, Կրթության ազգային ինստիտուտի, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ղեկավարները, տեսադասեր կազմակերպած  դպրոցների  պատասխանատուները: 

Ներկայացնելով  հանդիպման նպատակը՝ ԿԳ նախարարը նշել է, որ հանրապետության վարչապետի կողմից տրված հատուկ հանձնարականով վերջին մեկուկես ամսվա ընթացքում նախարարության կողմից կազմակերպվ ել են տեսադասեր, որոնք իրականացվել են  Երևանի, մարզկենտրոնների և գյուղական դպրոցների  մասնակցությամբ. «Մենք սկսել ենք հեռավար կրթության  մեթոդաբանության  փորձարկումը. յուրաքանչյուր շաբաթ տարբեր տեխնիկական մեթոդների օգտագործմամբ փորձել ենք ճշգրտել մեթոդաբանության ձևաչափերը՝ հասկանալու համար, թե ինչպես կարող ենք էլեկտրոնային կրթության տարրերը ներմուծել առարկայական կրթական ծրագրերի մեջ:

Վաղուց արդեն էլեկտրոնային կրթությունը դադարել է լրացուցիչ կրթություն դիտվել, այն մեր օրերում դասավանդման մեթոդ է՝ շատ դինամիկ և արագ զարգացող:

  Այստեղ հավաքված են  հեռավար ուսուցման կազմակերպման առաջավոր փորձ ունեցող լավագույն կրթական հաստատությունների տնօրենները և ես ակնկալում եմ կոնկրետ քայլեր և մասնագիտական հիմնավոր առաջարկություններ»,- դիմելով խորհրդակցության մասնակիցներին նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ գալիք սեպտեմբերի 1-ից էլեկտրոնային կամ հեռավար կրթությունը պետք է դառնա դպրոցական կյանքի անբաժանելի բաղադրիչ և կիրառելի ուսուցման մեթոդ:

ԿԳ նախարարը նշել է, որ հիմնական խնդիրը  դասավանդման մեջ ՏՀՏ գործիքների կիրառման տարածականության ապահովումն է, քանի որ հանրապետությունում գործող ավելի քան 1400 դպրոցները կրթության որակի և տեխնոլոգիական հագեցվածության առումով տարբեր մակարդակների վրա են գտնվում,  հետևաբար  առաջատար դպրոցներն իրենց վրա պետք է վերցնեն լոկոմոտիվի դերը:

«Որպես առաջին քայլ  պետք է ստեղծենք էլեկտրոնային հարթակ տարբեր առարկաների համար՝ օգտագործելով առաջատար դպրոցներում կուտակված ռեսուրսները:  Երկրորդը՝ պետք է հասնենք այն նպատակին, որ բոլոր ո ւսուցիչները, լիարժեք կարողանալով օգտվել էլեկտրոնային այդ պաշարներից, կիրառեն դրանք դասավանդման պրոցեսում:

Շատ կարևոր է. որ այս համակարգի ներդրումը արդյունավետության տեսանկյունից լինի չափելի, հետևաբար այդ նպատակով պետք է ամբողջությամբ վերանայել ուսուցիչների վերապատրաստման մեթոդաբանությունը և ծրագրերը»,- նշել է ԿԳ նախարարը:  

Այդ համատեքստում կարևորվել է այն հանգանքը, որ  Համաշխարհային բանկի կրթության ոլորտի վարկային ծրագրի շրջանակում իրականացվում է ուսուցիչների վերապատրաստման կարիքի գնահատում և այդ նպատակով հայտարարված մրցույթում արդեն ընտրվել է հաղթող միջազգային կազմակերպություն:

Խորհրդակցության ընթացքում ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել է հանրակրթության դպրոցներում իրականացված էլեկտրոնային հագեցվածության գնահատման ուսումնասիրության արդյուքները, որոնք հրապարկվել են http://lib.armedu.am/category/191/date_created/desc կայքում: Ըստ այդմ՝ Հայաստանի դպրոցներում այս պահին առկա է  շուրջ 20 հազար միավոր համակարգիչ, որոնցից մոտ 20 տոկոսը բարոյապես հին են և չեն համապատասխանում այսօրվա տեխնոլոգիական պահանջներին:

ԿՏԱԿ-ի կողմից կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ ուսուցիչների կողմից ՏՀՏ գործիքների կիրառման մոտիվացիան շատ ցածր է  գնահատվում: Հեռահաղորդակցության մեթոդները դասերի ժամանակ ակտիվորեն կիրառում են  ընդհանուր առմամբ 500-600 ուսուցիչ, չնայած որ գործում է  «Պաշարների շտեմարան» կայքը, որը պարունակում է  շուրջ 5600 էլեկտրոնային պաշար:

Խորհրդակցության  ընթացքում ներկայացվել է «Այբ», ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ, «Քվանտ», «Ֆոտոն» /Գյումրի/, «Էվրիկա» /Վանաձոր/,  Երևանի թիվ 198 ավագ դպրոցներում կիրառվող փորձը, մասնավորապես անդրադարձ է եղել ՏՀՏ ընկերությունների կողմից առաջարկվող մի քանի նոր  գործիքների  մեթոդական կիրառմանը:

Մասնակիցներն արձանագրել  են, որ ՏՀՏ  գործիքները փոփոխվում են շատ արագ և հետևաբար դրանց անընդհատ  կատարելագործումն ու  համապատասխան մասնագետների  վերապատրաստումը  դառնում են &nbs p; ուսումնական գործընթացի պարտադիր բաղադրիչ: Ամփոփելով խորհրդակցությունը՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հիմնական նպատակը  մեկն է՝  ուսուցիչներին սովորեցնել, թե ինչպես կարող են ՏՀՏ գործիքի կիրառմամբ ուսումնական նյութ ստանալ:

Հանձնարվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը երկշաբաթյա ժամկետում կներկայցնի ՀՀ դպրոցներում մինչև սեպտեմբեր էլեկտրոնային կրթություն ներդնելու   միջոցառումների ժամանակացույց:

IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян