Գյուղնախարարը ճիշտ է համարում ՀՀԿ-ին անդամակցությունը. այսօր դիմում կգրի
ПолитикаՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կանդամակցի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Այդ մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։ «Անդամագրվելու դիմում դեռ չեմ ներկայացրել, բայց այսօր կներկայացնեմ: Պարտադիր չէ, բայց սա թիմային աշխատանք է, և ՀՀԿ-ի գաղափարախոսությունն ին ձ հոգեհարազատ է»,- Արմենպրեսի փոխանցմամբ, ասաց Առաքելյանը:
Հարցին, թե նախկինում երբևէ քվե տվե՞լ է ՀՀԿ-ին, Իգնատի Առաքելյանն ասաց, որ ինքը միշտ մասնակցել է ընտրություններին և միշտ ընտրել է ՀՀԿ-ին, իսկ նախագահական ընտրությունների ժամանակ ընտրել է Սերժ Սարգսյանին: Միաժամանակ, Առաքելյանն ասաց, որ ՀՀԿ-ականների հետ որևէ հարաբերություն չունի, սակայն դառնում է ՀՀԿ-ի նոր անդամը: