Ереван, 30.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ֆրանկոֆոն տարածաշրջանում խաղաղության համար պայքարը պետք է շարունակի մնալ առանցքային առաջնահերթություն. Նալբանդյան

Политика

 Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարար Նալբանդյանը մասնավորապես նշել է.

«Տիկին գլխավոր քարտուղար,

Տիկին նախագահ,

Հարգելի գործընկերներ,

շատ հաճելի է նախորդ տարի երևանյան հանդիպումից հետո այսօր ձեզ տեսնել այստեղ՝ Անտանանարիվուում՝ նախարարական համաժողովի համար այնքան արժանի վայրում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել արտգործնախարարների խորհրդի նախագահին և Մադագասակարի իշխանություններին՝ մեզ ցուցաբերած ջերմագույն ընդունելության համար: Ես մեծ ուշադրությամբ ունկնդրեցի տիկին գլխավոր քարտուղարի կողմից ներկայացված զեկույցը: Անտանանարիվուի հռչակագրի նախագիծը, որը կներկայացվի մեր պետությունների և կառավարությունների ղեկավարների ուշադրությանը, հստակ կերպով մատնանշում է մեր առջև ծառացած մարտահրավերները և ուրվագծում առաջիկա երկու տարիների ընթացքում Ֆրանկոֆոնիայի կողմից իրականացվելիք գործողությունների բավականին հավակնոտ մի ճանապարհ: Կազմակերպության քաղաքական օրակարգի կենտրոնում պետք է լինեն մեր հասարակությունների առջև ծառացած մարտահրավերները, ինչպիսիք են՝ ճգնաժամերի կարգավորումը, զարգացման անհավասարությունների հաղթահարումը, անհանդուրժողականության երևույթների կանխարգելումը, կլիմայական փոփոխությունների բացասական հետևանքների դեմ պայքարը: Այս առումով հարկավոր է հետամուտ լինել, որպեսզի առաջարկվող լուծումները հենվեն մեր հիմնարար արժեքների համակարգի վրա՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, համերաշխության և բազմազանության: Առկա մարտահրավերներն ու ճգնաժամերն առաջնային են դարձնում միջազգային մարդասիրական իրավունքը հարգելու հրամայականը։

Հանդուրժողականության ու երկխոսության մշակույթը մշտապես խթանման կարիք ունեն: Այս համատեքստում բարձր ենք գնահատում ՖՄԿ գլխավոր քարտուղարի նպատակասլաց ջանքերը, որոնք ուղղված են Ֆրանկոֆոնիայի արժեքների առաջ մղմանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային տարբեր գործընկերների հետ համագործակցաբար՝ ճգնաժամերի ու հակամարտությունների խաղաղ կարգավորմանը նպաստելուն։ Ֆրանկոֆոն տարածաշրջանում խաղաղության և կայունության համար պայքարը պետք է շարունակի մնալ մեր կազմակերպության առանցքային առաջնահերթություններից: Սա նաև այն է, ինչին Հայաս տանը ձգտում է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման գործընթացում: Ինչպես գիտեք, 2016թ․ ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական հարձակումը հանգեցրեց բազմաթիվ զոհերի և խաթարեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Միսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացը:

Մենք շնորհակալ ենք Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին՝ բոլոր կողմերին ուղղված՝ 1994թ. կնքված զինադադարը հարգելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և հարատև լուծման վերաբերյալ կոչերի համար՝ ի հավելումն Կինշասայի և Դաքարի գագաթաժողովներին Ֆրանկոֆոնիայի պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից այս հիմնախնդրի վերաբերյալ ընդունված հայտարարարություններին: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ այս հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված Միսկի խմբի համանախագահների կողմից որպես անբաժանելի միասնու թյուն առաջարկված սկզբունքների վրա, հատկապես նրանց, որոնք առնչվում են ուժի և ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքին՝ որպես այս հակամարտության հավասարակշռված և հարատև հանգուցալուծման հիմք:

Մեր հասարակությունների առջև ծառացած սպառնալիքների թվում չենք կարող չհիշել ահաբեկչության չարիքը, որը սպառնում է մեր անդամ երկրների մի մասին: Ֆրանկոֆոն ընտանիքը պետք է մոբիլիզացված մնա ահաբեկչության դեմ տարվող պայքարում: Տիկին գլխավոր քարտուղար, շնորհակալ ենք այս ուղղությամբ Ձեր կողմից նախաձեռնած լուրջ քայլերի համար: Արժևորում ենք Ձեր գործունեությունը՝ ուղղված երիտասարդությանը Ֆրանկոֆոնիայի մարդասիրական գաղափարների շուրջ համախմբելուն և մեր կազմակերպության գործունեության մեջ նրանց առավել ներգրավմանը: Այս առթիվ ցանկանում եմ գոհ ունակությամբ նշել, որ 2015թ․ հոկտեմբերին Երևանում կայացած նախարարական համաժողովը հանդիսացավ նմանօրինակ մի նախաձեռնության հիմք՝ ընդունելով բանաձև՝ Ֆրանկոֆոնիայի հաստատությունների գործունեությանը երիտասարդության մասնակցության մասին:

Տիկին գլխավոր քարտուղար,

Տիկին նախագահ,

Հարգելի գործընկերներ,

եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հանձառությունը՝ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում՝ համագործակցության և երկխոսության այս տարածքում, որի հիմքում է Ֆրանկոֆոնիայի հարստություն հանդիսացող բազմազանությունը և համերաշխությունը:

Շնորհակալություն»:

 

ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»