Ереван, 30.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Արփինե Հովհաննիսյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց «Կուսակցությունների մասին» նոր օրենքի նախագիծը

Политика

Ազգային ժողովը սկսել է քննարկել «Կուսակցությունների մասին» նոր օրենքի նախագիծը: Օրենսդրական նախաձեռնությունը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նա իր խոսքում ընդգծեց, թե նախագիծը շատ կարևոր նշանակություն ունի առաջին հերթին այն տեսանկյունից, որ այն սահմանադրական օրենք է, ինչպես նաև այն տեսանկյունից, թե պետությունը ինչպես է պատկերացնում կու սակցությունների գործունեության հետագա տեսլականը: «Մի կողմից այս օրենքն իր բովանդակությամբ այնպիսին չէ, որ կանխորոշում է ընտրություններից առաջ կուսակցությունների դերակատարումը, բայց մյուս կողմից էլ որոշակի դերակատարություն ունի իրականում այն տեսանկյունից, թե մենք ինչ պահանջներ ենք ներկայացնում կուսակցությունների համար»,-  Արմենպրեսի հաղորդմամբ, նշեց նախարարը` հավելելով, որ օրենքն ուղարկվել է միջազգային փորձաքննության, և դրա վերաբերյալ գնահատականները կլինեն առաջիկա օրերի ընթացքում:

Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց այն հիմնական դրույթները, որոնք հիմք են հանդիսանում օրենքի մշակման համար: Նախարարը հայտնեց, որ փոփոխության է ենթարկվել այն դրույթը, որ կուսակցությունը գրանցման պահին պարտավոր է ունենալ 200 անդամ, իսկ այնուհետև 6 ամսվա ընթացքում կուսակցության անդամների թիվը պետք է հասնի 2 հազարի: «Ճի՞շտ է, արդյոք, այս դրույթը: Ես կարծում եմ, որ ոչ: Ես կարծում եմ, որ մենք ճիշտ ուղի ենք բռնել կուսակցությունների զարգացման տեսլականի համատեքստում այն առումով, որ անդամների թվաքանակի ստուգումը կամ պետության կողմից վերահսկողական մեխանիզմների կիրառումը կուսակցությունների նկատմամբ այնքան էլ ճիշտ չէ: Հիմա մենք տալիս ենք ձևակերպում, որ կուսակցությունը հիմնման պահին պետք է ունենա 100 անդամ, իսկ հետո 6-ամսյա ժամկետում, երբ կուսակցությունը կներկայացվի գրանցման, ունենա հազար անդամ: Ես կարծում եմ, որ սա մեղմացում է այն տեսանկյունից, որ գրանցումից հետո որևէ մեկը կուսակցության նկատմամբ վերահսկողություն չի սահմանելու»,- մանրամասնեց նախարարը:

Գործող օրենքի համաձայն՝ կուսակցությունը գրանցումից ոչ ուշ, քան 6 ամիս հետո պիտի տարածքային ստորաբաժանումներ ստեղծեր հանրապետության ողջ տարածքում: «Սա նշանակում է, որ պետական լիազոր մարմինը՝ արդարադատության նախարարությունը, պիտի, ըստ էության, ստուգեր՝ արդյոք կուսակցությունը 6 ամիս անց իրականացրե՞լ է այդ գործունեությունը, թե ոչ: Այս դրույթն էլ նպատակահարմար չենք համարել, ուստի առաջարկել ենք, որ կուսակցությունը տարածքային ստորաբաժանումներ ունենա կամ Երևանում, կամ մարզային ստորաբաժանումներ՝ մարզերի առնվազն 1/3-ում, կամ Երևանի ու մարզերի 1/3-ում: Մեր խորին համոզմամբ՝ սրանով հնարավորություն է ստեղծվում, որ կուսակցությունն իր հավակնությունները ներկայացնի նախ տարածքային կառավարման մակարդակում, այնուհետև՝ համապետական մակարդակում»,- պարզաբանեց նախարարը:

Գործող օրենքը ենթադրում է մի պահանջ, որ եթե կուսակցության կանոնադրությունը կամ հիմնադիր փաստաթղթերը չեն համապատասխանում ՀՀ օրենսդրական պահանջներին, ապա կուսակցության գրանցումը մերժվում է: «Բնականաբար, այլ հարց է, որ կուսակցությունների հետ աշխատանքն այդպես չի տարվում, քանի որ եղել են դեպքեր, երբ բացառապես օրենքի պահանջներին համապատասխան կուսակցության գրանցումը մերժվել է, սակայն գնահատականները եղել են քաղաքական: Եղել են հայտարարություններ, որ դա քաղաքական պատվեր է և այլն: Սա է եղել գնահատականը օրենքի նվազագույն պահանջները չպահպանելու արդյունքում կուսակցության գրանցումը մերժելու: Դրա համար մենք այս նախագծում տարանջատում ենք մտցրել և հստակ ներկայացրել այն բացառիկ դեպքերը, երբ կուսակցության գրանցումը կարող է մերժվել: Այդ հիմքերը բխում են բացառապես Սահմանադրությունից: Սահմանադրության 46-րդ հոդվածում կա ձևակերպում, որ օրենքով այն կուսակցությունները, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում, հակասահմանադրական են և ենթակա են արգելման սահմանադրական դատարանի որոշմամբ: Դրա համար մենք նշել ենք կուսակցության գրանցումը մերժելու հիմքերը: Կուսակցության գր անցումը կարող է մերժվել այն դեպքում, եթե այդ կուսակցության ծրագիրը միտված է սահմանադրական կարգի բռնի տապալմանը, եթե կուսակցության հիմնադիրների թիվը չի համապատասխանում օրենքի պահանջներին կամ հիմնադիր համագումարում կուսակցություն ստեղծելու մասին որոշում չի կայացվել: Կուսակցության գրանցումը կմերժվի նաև այն դեպքում, եթե այն գրանցման դիմումը չի ներկայացնում հիմնադիր համագումարից հետո 6 ամսվա ընթացքում, այլ 6 ամսից էլ ուշ ժամկետում»,- մանրամասնեց Արփինե Հովհաննիսյանը:

Նախարարը հավելեց, որ օրենքի նախագիծը շատ մեծ նշանակություն ունի քաղաքական դաշտի համար: Նա ընդգծեց, որ կան սկզբունքներ, որոնցով կառավարությունը շարժվել է՝ հավելելով, որ այդ սկզբունքները կարող են փոփոխությունների ենթարկվել կուսակցությունների, քաղաքական դաշտի դերակատարների առաջարկների արդյունքում, քանի որ օրենքի նախագծում դոգմատիկ ճշմարտություններ չեն ամրագրված:

ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»