Հայաստանի Մ-19 հավաքականը զիջեց սերբերին
СпортՍերբիայի Ստարա Պազովա քաղաքում ավարտվեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2015 թ. առաջնության որակավորման փուլի 9-րդ խմբի մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումը՝ Հայաստանի և Սերբիայի Մ-19 հավաքականների միջև: Հանդիպման 45-րդ րոպեին միակ գոլի հեղինակ դարձավ Նեմանյա Ռադոնիչը:
Սերբերը հաղթեցին 1:0 հաշվով: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: