Հայաստանի և Ղրղզստանի արտգործնախարարները քննարկել են միջազգային կառույցներում փոխգործակցության հարցը
ПолитикаԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին հանդիպում ունեցավ Ղրղզստանի արտգործնախարար Էրլան Աբդիլդաևի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ համագործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ։ Այս համատեքստում կարևորվեց բարձրաստիճան այցլեությունների կազմակերպումը, տարբեր գերտեսչությունների, գործարար շրջանակների միջև կապերի հաստատումը։
Նախարարներն անդրադարձան ԵԱՀԿ գործունեության տարբեր ոլորտներին առնչվող հարցերին, նախարարական խորհրդին քննարկվելիք խնդիրներին։
Հանդիպման օրակարգում էր միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության սերտացումը։
Էդվարդ Նալբանդյանը և Էրլան Աբդիլդաևը անդրադարձան ԵԱՀԿ օրակարգային հարցերին։