Ереван, 29.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՀԲԸՄ «Արին» պարախումբը Բեյրութում հանդես է եկել համերգային ծրագրերով

Культура

Բեյրութի Էմիլ Լահուտի անվան համագումարների պալատում ՀԲԸՄ-ՀԵՀ-ի «Արին» պարախումբը դեկտեմբերի 2-ին, 3-ին և 4-ին հանդես է եկել համերգներով: Ներկայացնում ենք Արմենպրեսի լիբանանյան թղթակցի նյութը դասական ուղղագրությամբ:

«ՀԲԸՄ-ՀԵԸ-ի Արին պարախումբը կը հաւատայ հայապահպանման առաքելութեան եւ պարարուեստի ճանապարհով հայ մշակոյթը կը ջամբէ մեր մատաղ սերունդին:

Հայկական պարը աւանդականօրէն կազմած է մեր ժողովուրդի կենցաղի հիմնական մասերէն մէկը: Անոր մէջ խտացած է մեր ժողովուրդի տրամադրութիւնը, ճկունութիւնը, նազանքը:

Շնորհիւ ՀԲԸՄ-ՀԵԸ-ի Արին պարախումբին,պարարուեստի իւրայատուկ ելոյթներու ականատեսը դարձանք Ուրբաթ,2, Շաբաթ, 3 եւ Կիրակի, 4 Դեկտեմբեր 2016-ին, Էմիլ Լահուտի անուան Համագումարներու պալատին մէջ: ՀԲԸՄ-ՀԵԸ-ի Արին պարախումբի ելոյթը կը կրէր «Հայոց Հովիկ» խորագիրը, նուիրուած` հայրենի արուեստագէտ, երաժիշտ եւ յօրինող Խաչատուր Աւետիսեանի յիշատակին: Պատիւ Արին պարախումբի գեղարուեստական ղեկավար,պարուսոյց Գայիանէ Մածունեանին, մեր պարախումբը լիբանանահայութեան ներկայացաւ պարային նոր,բազմազան, ճոխ եւ հմայիչ յայտագիրով: Գայիանէ Մածունեան բծախնդր օրէն մշակած էր իր բեմադրութիւնները, հայկական ժողովրդական պարերուն արդիական շունչ տալով հանդերձ,հարազատ մնացած էր հայ երգին եւ երաժշտութեան աւանդութիւններուն:

ՀԲԸՄ-ՀԵԸ-ի Կեդրոնական վարչութեան հովանաւորութեամբ Արին պարախումբի ելոյթները, արուեստասէր հասարակութեան ժամադրավայրի մը վերածած էին Էմիլ Լահուտի անուան Համագումարներու պալատի ընդարձակ սրահը: Ներկաները ջերմ խանդավառութեամբ ողջունեցին եւ քաջալերեցին անոր ելոյթները:

Լիբանանի մէջ Հայաստանի հանրապետութեան դեսպան Սամուէլ Մկրտչեան, Մերձաւոր Արեւելքի Հայ աւետարանական եկեղեցիներու միութեան Կեդրոնական վարչութեան ատենապետ վեր. դոկտ. Փօլ Հայտոսթեան, ազգային բարերար Երջօ Սամուէլեան, պետական երեսփոխաններ Ղասան Մուխայպէր,Շանթ Չինչինեան, Ժան Օղասապեան, ՀԲԸՄ-ի Լիբանանի Շրջանակային Յանձնաժողովի անդամներ, ՀԵԸ-ի Կեդրոնական վարչութեան ատենապետ Վիգէն Չերչեան եւ անդամներ, նախկին երեսփոխաններ, պետական, մշակութային, կրթական,մարզական եւ կուսակցական ներկայացուցիչներ ներկայ գտնուեցան Արին պարախումբի եռօրեայ ելոյթներուն:

Շաբաթ, 3 Դեկտեմբեր 2016-ին, կալայի օրը , ելոյթին բացումը արաբերէն լեզուով կատարեց Արազ Չերչեան, հայերէնով՝ Արին պարախումբի վարչութեան ատենապետ Անի Պոտրումեան: Զոյգ խօսք արտասանողները շեշտեցին, թէ աւելի քան 150 անդամ-անդամուհի հաշուող պարախումբը սատար կը կենայ հայ մշակոյթի հարուստ ժառանգութիւնը պահպանելու ճիգերուն: Պարախումբի անդամ-անդամուհիները արհեստավարժ չըլլալով հանդերձ, պարախումբը արուեստասէր հասարակութեան միշտ ներկայացուցած է բարձր մակարդակ: Այդ պատճաոով ալ, զանազան մրցանակներու արժանացած է Սփիւռքի եւ հայրենիքի մէջ: Արին պարախումբը հոգեկան անքակտելի հաղորդակցութիւն մը ստեղծած է հանդիսատեսին հետ եւ այս ոգիով պիտի շարունակէ հայ մշակոյթին ծառայելու իր առաքելութիւնը:

Այս առիթով, շնորհակալութեան խօսք յղուեցաւ ՀԲԸՄ-ի Լիբանանի Շրջանակային Յանձնաժողովին, գլխաւորութեամբ ատենապետ տիար Ժերար Թիւֆենքճեանին: Յատուկ շնորհակալական խօսք տէր եւ տիկին Սարգիս եւ Աւետիս Տէմիրճեաններուն, տէր եւ տիկին Արթիւր Նազարեանին,ինչպէս նաեւ միութեանս բարեկամ, մեր շատ սիրելի տիար Երջօ Սամուէլեանին, որոնք շարք մը նուիրեալ միութենականններու կողքին,իրենց նիւթական եւ բարոյական նեցուկը կը բերեն ՀԵԸ-ի բոլոր գործունէութիւններուն:

Շնորհակալութեան խօսք ՀԵԸ-ի Կեդրոնական Վարչութեան, որուն անդամները գործնական եւ բարոյական աջակցութեամբ իրենց նպաստը կը բերեն Արին պարախումբի աշխատանքներուն:

Շնորհակալական խօսք Արին պարախումբի գեղարուեստական ղեկավար,վաստակաշատ պարուսոյց Գայիանէ Մածունեանին, Արին պարախումբի վարչութեան ժրաջան անդամներուն, որոնք ի գին ամէն զոհողութեան սատար կը հանդիսանան մեր պարախումբին:

Շնորհակալութեան խօսք բոլոր անոնց, որոնց անսակարկ նուիրումին շնորհիւ Արին պարախումբը դարձած է շնչող եւ ապրող իրականութիւն:

Շնորհակալութեան խօսք ծնողներուն, որոնք գնահատելով կատարուող աշխատանքը եւ իրենց զաւակները կը վստահին պարախումբի վարչութեան խնամքին:

Հանդիսատեսները խանդավառութեամբ ըմբոշխնեցին երկու մասերէ բաղկացած Արին պարախումբի մատուցած ծրագիրը: Առաջին բաժնին մէջ՝ Տօնական Հայաստան ( Մեծ տղաք եւ Աղջիկներ), Պարմանի (Ծաղիկներ), Հայուհի (Պարմանի), Հանինա (Փթիթներ եւ Տղիկներ), Ասում են թէ (Մեծ աղջիկներ), Հովիւներու Պար (Մեծ եւ Պարման տղաք), Մախմուր Աղջիկ (Արին Աճեմեանի,Մարկրիթա Գոճամանեանի,Լարա Ճիպեանի,Կալիա Մելքոնեանի,Գարլա Տինկիզեանի կատարողութեամբ), Աղջիկներու Խաղ Պար (Թիթեռներ), Կախարդուած Ծաղիկներ (Մեծ Աղջիկներ):

Երկրորդ բաժնին մէջ՝Ուրմեցիներու Պար (Մեծ Տղաք եւ Աղջիկներ),Մեր Պարի Դասը (Փթիթներ, պարուսոյց՝ Արազ Աքըլեան), Անընդհատ Շարժում (Մեծ Տղաք), Կարաւան (Մեծ Աղջիկներ), Նինօ(Պարման Տղաք եւ Թիթեռներ),Սեւ Աչերով Աղջիկ (Շուշան Քէշիշեան, Ռաֆֆի Սամմաք,Վիգէն Մարկոսեան եւ Ծաղիկներ), Սիրոյս կը սպասեմ (Պարմանի), Տաղ Սիրոյ (Պարմանի եւ Մեծ Տղաք), Զարթօնք ( ամբողջ պարախումբը): Պարային փառատօները աւարտեցան Զարթօնք խմբային պարով, որուն մասնակցեցաւ գեղարուեստական ղեկավար եւ պարուսոյց Գայիանէ Մածունեանը:

Բծախնդրօրէն ընտրուած յարափոփոխ պաստառները, ճաշակաւոր եւ գոյնզգոյն տարազները,լուսաւորումը եւ ոսպնեակներէն արձակուող արհեստական ազդեցութիւնները, տարազներու ճշգրիտ ընտրութիւնը, պատշաճ դիմայարդարումները, խանդավառեցին եւ շարժման մէջ դրին հանդիսատեսը, ստեղծելով հաճելի մթնոլորտ, ուր թնդաց հայ երգն ու պարը: Ելեկտրականացած սրահը, ներկաներու երկարատեւ եւ բուռն ծափերը ապացոյց էին սքանչելի ելոյթներու արտակարգ յաջողութեան: Գնահատանքով կ'արձանագրենք, որ տարազներու ընտրութիւնը,անոնց ձեւաւորումը կատարած էր գեղարուեստական ղեկավար եւ պարուսոյց Գայիանէ Մածունեանը:

Հայկական սքանչելի պարերու, դիւթեղ երաժշտութեան ու տարազներու գեղեցկութեան կողքին բեմէն կը հնչէին բանաստեղծական քերթուածներ: Պարախումբի ելոյթ չէր միայն, այլեւ ներկայացում: Հանդիսատեսը Խաչատուր Աւետիսեանի երաժշտութեան, Արթիւր Իսպիրեանի, Ֆոշի, Գէորգի Մինասեանի երգերուն զուգահեռ կը դիտէր պարախումբին եռանդուն պարերը: Պարողները թէեւ փոքր եւ պատանի, սակայն կը հմայէին մեզ: Անոնք լաւապէս տիրապետած էին իրենց պարերուն:

Արին պարախումբը լիբանանահայութեան պարգեւեց յաջորդական երեք հոգեպարար ելոյթներ: Գնահատելի հաւաքական աշխատանք՝ վարչութիւն, պարուսոյց, պարող-պարուհիներ, ծնողք: Միայն խոնարհիլ կարելի է պարախումբի վարչութեան,պարուսոյցին, պարող-պարուհիներու եւ ծնողներու անսակարկ նուիրումին, որոնք նուաճում մը եւս եկան աւելցնելու Արին պարախումբին հիւսած դաբնիներուն վրայ:

Ելոյթներու վերջաւորութեան, հանդիսականները ջերմ ծափահարութիւններով ողջունեցին Արին պարախումբի անդամ-անդամուհիները, մեծապէս գնահատելով գեղարուեստական ղեկավար, պարուսոյց Գայիանէ Մածունեանի բարձրորակ աշխատանքը եւ նորանոր յաջողութիւններու բարեմաղթութիւններով բաժնուեցան սրահէն»:

 

Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»