Ереван, 25.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Խորհրդարանական լսումների առանցքում պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործման խնդիրներն էին

Общество

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 12-ին կազմակերպել էր «Պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործումը» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ եւ ոլորտի պատասխանատուներ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ողջունելով լսումների մասնակիցներին՝ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ բարձր պատրաստականություն ունեցող պահեստազորը ժամանակակից մարտունակ զինված ուժերի առանցքային բաղադրիչներից է, երկրի ռազմական անվտանգության համակարգում այն ունի կարեւոր դերակատարություն եւ համակարգում ակնկալվող բարեփոխումները պետք է ուղղված լինեն ազգային անվտանգության մարտահրավերների արագ եւ համարժեք արձագանքմանը, պաշտպանական կարողությունների հետագա ամրապնդմանը: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը կարեւորել է պահեստազորի կարիքների եւ ռեսուրսների վերագնահատումը, պահեստազորային պատրաստության մակարդակի բարձրացումը եւ այդ նպատակով արդյունավետ նոր մեխանիզմների ստեղծումը:

Պահեստազորի խնդիրները պարոն Նահապետյանը երեք հիմնական խմբի է դասել՝ օրենսդրական, կառուցվածքային-ինստիտուցիոնալ եւ ֆինանսական: Նրա համոզմամբ՝ օրենսդրական եւ իրավակիրառ մակարդակում անհրաժեշտ են հավելյալ մեխանիզմներ պահեստազորային պատրաստության նոր պահանջներ սահմանելու եւ կիրառելու, վարժանքների, վարժական հավաքների եւ զորավարժությունների կազմակերպումն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Պարոն Նահապետյանը կարծիք է հայտնել, որ ապրիլյան պատերազմը վեր հանեց մի շարք խնդիրներ, որոնք կապված էին նաեւ հայրենիքի պաշտպան-կամավորականների՝ բանակին լիարժեք ինտեգրմանը, կառավարմանը եւ մարտական պատրաստականությանը:

Նրա գնահատմամբ՝ այդ խնդիրների լուծումը նույնպես պահանջում է հստակ իրավակարգավորւմներ:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ պահեստազորային պատրաստության նոր մոդել մշակելու եւ ընդունելու անհրաժեշտություն կա: Նրա խոսքով՝ պետք է առավել արդյունավետ կազմակերպել պարտադիր զինվորական ծառայությունից արձակված քաղաքացիների հետագա վարժանքների իրականացումը, պահեստազորային համակարգում նրանց ինտեգրումը եւ բանակի հետ նրանց շարունակական կապի ապահովումը: Այս համատեքսում պարոն Նահապետյանը կարեւորել է ՏԻՄ-զինվորական կոմիսարիատներ արդյունավետ փոխգործակցությունը:

Նշվել է, որ անհրաժեշտ է պահեստազորային այնպիսի համակարգ, որն ի զորու կլ ինի բանակի հետ արագ ինտեգրմամբ ապահովել երկրի ռազմական անվտանգությունը: Հանձնաժողովի նախագահն անհրաժեշտ է համարել պայմանագրային պահեստազորային համակարգի կատարելագործումը:

«Համոզված եմ, որ պետությունն ունի արհեստավարժ պահեստազոր ունենալու համար բավարար նախադրյալներ, ուստի եւ միջազգային լավագույն փորձի հաշվառամբ կարող ենք ձեւավորել մեր իրողություններին համահունչ ճկուն եւ կենսունակ պահեստազորային համակարգ»,- ընդգծել է պարոն Նահապետյանը:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կազմզորահավաքային վարչության պետ Կամո Քոչունցը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի զորահավաքի հաջողության գործոնները, պահեստազորայինների պատրաստման գործընթացը, պահեստազորում ընդգրկվելու եւ հաշվառվելու կարգը, զինվորական վարժանքների կազմակերպումը, պահեստազորային սպաների, սերժանտների ու շարքայինների ռազմական հմտությունների կատարելագործման եւ վերապատրաստման գործընթացը:

Պարոն Քոչունցը պահեստազորայինների պատրաստման գործընթացը կատարելագործելու նպատակով առաջարկել է օրենսդրական փոփոխություն կատարել, որպեսզի ռազմատրանսպորտային պարտականությունը խաղաղ ժամանակ տարածվի նաեւ ՀՀ քաղաքացիների եւ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ: Ի թիվս մի շարք առաջարկների հնչել են նաեւ հնարավոր չափով զորահավաքային միջոցառումներն ավելացնելուն, զինված ուժերը զորահավաքային ռեսուրսներով զորահամալրման ներկա համակարգը անփոփոխ թողնելուն, կամավորական ստորաբաժանումների կազմավորումը, հանդերձավորումը եւ զինումը նրանց բնակությանը մոտ զորամասերում իրականացնելուն վերաբերող եւ այլ առաջարկներ:

ԱԺ պատգամավորներն իրենց ելույթներում եւ հարցադրումներում կարեւորել են խորհրդարանական լսումների անցկացումը եւ անդրադարձել մի շարք հարցերի, որոնք առնչվում էին պահեստազորային հավաքների կազմակերպման հաճախականությանը, ուժային կառույցների միջեւ համագործակցության ձեւաչափերին, պահեստազորային համակարգի կատարելագործմանը միտված քայլերին: Համակարգի արդյունավետ գործունեության իրականացման եւ խնդիրների լուծման հարցում կարեւորվել է համալիր մոտեցումը:

Պահեստազորի բնագավառում միջազգային փորձը, մասնավորապես Ուկրաինայի հաջողված փորձն ու ոլորտում իրականացված բարեփոխումներն իր ելույթում ներկայացրել է Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի փորձագետ Վլադիմիր Կոպչակը:

Քննարկումների ավարտին հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ համակարգի կատարելագործումը պաշտպանության ոլորտում մեր երկրի քաղաքականության առանցքային ուղղությունն է լինելու առաջիկա տարիների ընթացքում, եւ այդ քաղաքանությունը պահանջում է նաեւ որոշակի վերանայումներ, այդ թվում նաեւ օրենսդրական մակարդակում: Պատգամավորը կարծիք է հայտնել, որ առաջիկա տարիներին ամբողջապես կձեւավորվի պաշտպանության ոլորտի նոր օրենսդրությունը, նոր եւ հստակ իրավակարգավորումներ կտրվեն պահեստազորային համակարգի առանձին բաղադրիչների կարգավորման հարցում:

Պարոն Նահապետյանը վստահեցրել է, որ նման հանդիպումները կլինեն շարունակական, Պաշտպանության նախարարության հետ հարթակներ կստեղծվեն՝ քննարկելու համար բնագավառի կատարելագործմանը միտված քայլերը:

Նիստի երկրորդ մասն անցկացվել է դռնփակ ընթացակարգով: 

Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с Турцией