Գիտնականները պարզել են, թե որոնք են մարդու համար ամենաօգտակար կենդանիները
LifestyleԳիտնականներն անց են կացրել մի շարք հետազոտություններ և փորձել պարզել թե ինչ ազդեցություն են ունենում կենդանական աշխարհի որոշ ներկայացուցիչներ մարդկանց օրգանիզմի վրա: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կենդանիները կարող են շատ օգտակար լինել մարդկանց առողջության համար: Որոշ դեպքերում շների, կատուների, ձիերի, մեղուների և օձերի հետ շփումը կարող է փորխարինել դեղամիջոցներին, հաղորդում է gogetnews.info կայքը:
Լավագույն «բուժարարները» համարվում են կատուները, որոնք օգնում են իրենց տիրոջը հաղթահարել սթրեսը, ալկոհոլային և թմրանյութային կախվածությունը և նույնիսկ բարելավում են մարդկանց վիճակը հոգեկան խնդիրների դեպքում: Կատուների հետ շփումն օգնում է մկանային ցավերի և հոդացավերի դեպքում, բարենպաստ ազդեցություն է ունենում սրտանոթային համակարգի վրա և նույնիսկ օգնում է հենաշարժիչ համակարգի հիվանդությունների դեպքում: Ընդամենը 20 րոպե կատվի հետ շփվելը կարգավորում է սրտի զարկերի հաճախականությունը և արյան ճնշումը:
Շուն ունեցող մարդիկ շատ ժամանակ են անցկացնում մաքուր օդին: Այս կերպ շներն օգնում են իրենց տերերին ավելի ակտիվ ապրելակերպ վարել: Բացի այդ, շների թուքն օժտված է հակաբակտերիալ ազդեցությամբ:
Երրորդ տեղում ձիերն են, որոնք, ինչպես և կատուները, օգնում են մարդկանց ազատվել սթրեսից և հանգստացնում են: «Ձիաթերապիան» նաև կիրառվում է մանկական ուղեղային կաթվածի (ՄՈՒԿ, ДЦП, детский церебральный паралич) բուժման համար: Գիտնականների խոսքով՝ հանգստյան գոտում մեկ շաբաթ անցկացնելու փոխարեն կարելի է մեկ ժամ ձիերի հետ շփվել:
Մեղուների թույնն օգնում է ազատվել մկանային ցավերից: Մեղուներն օգնում են նյարդացավերի (նեվրալգիա), ռևմատոիդ արթրիտի և մի շարք այլ հիվանդությունների դեպքում: Բացի այդ, բոլորն էլ գիտեն մեղրի և ակնամոմի օգտակար հատկությունների մասին:
Օգտակար կենդանիների թվին են դասվում նաև օձերը, որոնց թույնն օգնում է հոդերի և երակների հիվանդություններից տառապողներին: Այդ թույնը երբեմն նույնիսկ օգտագործվում է օնկոլոգիական հիվանդությունների բուժման համար: