Իհարկե, դեմ չեմ լինի Մեսսիի տեղափոխմանը «Ռեալ», բայց նրա համար խաղն ընդհատելը չափից դուրս կլինի. Անչելոտի
СпортՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ դեմ չէր լինի Լիոնել Մեսսիի՝ «Ռեալ» տեղափոխմանը:
«Իհարկե, դեմ չեմ լինի, եթե Պերեսն ասի, որ մենք ձեռք ենք բերում Մեսսիին»,- նշել է մարզիչը: Իսկ այն հարցին, թե արդյոք «Սանտիագո Բերնաբեուում» կծափահարի՞ արգենտինացուն, եթե վերջինս Իսպանիայի առաջնությունում գոլերի քանակով ռեկորդ սահմանի, Անչելոտին պատասխանել է.
«Այո, դա նորմալ է: Մեծագույն ֆուտբոլիստ, մեծագույն ձեռքբերումներ, ինչո՞ւ ոչ: Սակայն դրա համար խաղն ընդհատելը չափից դուրս կլինի»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Cadena Cope-ն:
Նշենք, որ «Ռեալ» - «Բարսելոնա»հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին: