Ереван, 10.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ինձ համար երջանկություն ասվածը ամփոփվում է մայրանալու գաղափարի մեջ. Աստղիկ Ալավերդյան

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Ամանորի շեմին BlogNews.am-ը  գեղեցիկ ֆոտոշարք է պատրաստել դերասաններ Նարբեի  ու Աստղիկի ընտանիքի հետ: Երիտասարդ ընտանիքի ներդաշնակության, կին-տղամարդ հարաբերությունների, ամուսնական երջանիկ կյանքի սեփական բանաձևի մասին էլ զրուցել ենք Աստղիկի հետ, ում  դատողություններն ու մեկնաբանություններն այս հարցերի շուրջ իսկական ուղեցույց կարող են լինել բոլոր նրանց համար, ովքեր  դեռ նոր են պատրաստվում ընտանիք կազմել:

-Աստղի՛կ, հավատո՞ւմ եք ճակատագիր ասվածին.

-Հավատում եմ… անկեղծ ասեմ՝ իմ ու Նարբեի հանդիպումը ես հենց ճակատագրին եմ վերագրում:

-Երբվանի՞ց եք Ձեզ լիարժեք երջանիկ մարդ համարում.

-Կարծում եմ յուրաքանչյուր մոր համար էլ այդ լիարժեք երջանկություն ասվածը հենց երախայի ծննդյան րոպեից է սկսվում: Գիտեք՝ այսպիսի մի բան կա. դու մինչև երեխա ունենալն էլ երջանիկ ես, քո կյանքում հրաշալի պահեր շատ են լինում, սակայն երբ արդեն երեխա ես ունենում, այդ ժամանակ՝ համեմատելով զգացողություններդ,  հասկանում ես, որ մինչ այդ եղած ամեն բան խամրում է այն երջանկության դիմաց, որը երեխադ է քեզ պարգևում: Ինձ համար երջանկություն ասվածը ամփոփվում է մայրանալու գաղափարի մեջ:

-Գիտեմ, որ երեխայի խնամքի հարցում ոչ մեկին «չեք վստահել». ամեն ինչ մի կողմ եք դրել՝ աշխատանք, նկարահանումներ, կարիերա ու անմնացորդ նվիրվել եք Մոնթեին: Ճի՞շտ որոշում էր այս աստիճան ինքնամոռաց նվիրումը.

-Ճիշտ էր. հիմա, երբ հասկանում եմ, թե որքան ջերմություն ու սեր եմ հասցրել տալ իմ Մոնթեին՝ նրա կյանքի այս 2 տարիների ընթացքում, սիրտս իրոք բերկրանքով է լցվում: Այո, մի փոքր շատ մոռացա իմ մասին, բայց դե դա էլ իմ տեսակն է. եթե նվիրվում եմ՝ ուրեմն իսկապես անմնացորդ:

-Գործնական առաջարկներ և՛ Դուք, և՛ Նարբեն ձեր հեռուստադադարի ընթացքում, գիտեմ, որ ունեցել եք: Սակայն նախընտրեցիք զբաղվել այլ աշխատանքով: Բիզնես եք սկսել, որը, կարծես թե, ոչ մի առնչություն չունի  ձեր  մասնագիտության հետ:

-Ցանկացած աշխատանք, ու մանավանդ արվեստը մեծ նվիրում է պահանջում: Իսկ նվիրումը նաև ժամանակ է, որը ես չունեի այն պահից, երբ ծնվեց Մոնթեն, քանի որ արդեն նշեցի՝ ի սկզբանե որոշել էի երեխայի խնամքով զբաղվել անձամբ ու ոչ մի վայրկյան չբացակայել նրա առօրյայից; Այդ ընթացքում Նարբեն ձեռնարկեց հագուստի բիզնես, որն արդեն 5 ամիս է՝ ինչ կա: Ու երբ մասնագետների հետ խորհրդակցում էինք, թե որ մոդելի հետ արժե համագործակցել տեսականին գովազդելու համար, տարբեր մարդիկ միաբերան իմ տարբերակն էին առաջարկում: Երբեք չէի եղել մոդելի կարգավիճակում, բայց փորձեցի: Ներկայումս հանդիսանում եմ մեր բիզնեսի պաշտոնական դեմքը)):

-Եթե ընտանեկան երջանկության պատասխանատվությունը մտովի կիսենք կնոջ և տղամարդու միջև, ի՞նչ եք կարծում՝ ին՞չ պատկեր կստացվի.

-50-50՝ միանշանակ: Ես չեմ կարծում, որ երջանիկ ընտանիքի համար ամուսիններից մեկը պետք է անի ավելին, քան մյուսը: Երկուսից էլ պահանջվում է նվիրում, պատասխանատվություն ու խոսքն այստեղ բոլորովին էլ ընտանիքի նյութական ապահովության մասին չէ: Մեր հասարակության մեջ կա այն կարծրատիպը, որ եթե ամուսինը վաստակում, ապահովում է ընտանիքը, ապա ընտանեկան բոլոր մյուս հոգսերն ամբողջովին կնոջ ուսերին են մնում: Բայց չէ՞ որ լիարժեք ընտանեկան հարաբերություններում կնոջ ու տղամարդու լիարժեք մասնակցությունն է պետք, ու սա առավել կարևոր է, երբ այդ ընտանիքում երեխաներ են մեծանում, որոնց համար նյութականից առավել կարևոր են ծնողական սերը, խնամքը, հոգատարությունն ու առողջ հարաբերությունները:

-Մոնթեի մասին խոսենք. ու՞մ է նման, ինչպիսի՞ն է.

-)) 99 տոկոսով Մոնթեն Նարբեին է նման:  Բնավորության գծեր կան, որոնք նաև իմ մանկությունն են հիշեցնում, բայց ընդհնուր առմամբ՝ Նարբեի կտորն է:  Շատ արտիստիկ բաներ ունի, ու չնայած չէի ցանկանա, որ հետագայում ընտրեր մեր մասնագիտությունը, այս տարիքից արդեն զգում եմ, որ նման բան հնարավոր է: Սիրում է նկարվել, տեսախցիկների առաջ իրենց զգում է ՝ ինչպես ձուկը ջրում:  գենետիկա է))) ոչինչ չես կարող անել...

-Ուտելիք, որից երբեք չի հրաժարվում Մոնթեն.

-Շոգեխաշած հավի կոտլետներն են, որոնցից  հրաժարվել չունի... ուտելիքի հանդեպ քմահաճ է, ամեն անգամ պատրաստելիս չեք պատկերացնի ինչ ճիգ ու ֆանտազիա եմ գործի դնում, որպեսզի այն գրավիչ լինի Մոնթեի համար:

-Նարբեն Իրանից է, ու լսել եմ, որ այնտեղ նա ունի բոլոր հնարավորությունները շքեղ ու բարեկեցիկ կյանքով ապրելու համար: Ինչու՞ մնացիք Հայաստանում.

-Եթե հիմա ասեմ, որ հայրենասիրությունն է մեզ այստեղ պահում, շատերը սա անկեղծ չեն համարի: Մնացինք նրա համար, որովհետև իսկապես Երևանը միակ տեղն է աշխարհում, որտեղ մենք մեզ լիարժեք ենք զգում: Սիրում ենք մեր քաղաքը ու անգամ երբ ճամփորդում ենք, մի քանի օր հետո իրոք կարոտում ենք այստեղի ամեն ինչը: Սիրում ենք մեր ընկերներին, մեր հարազատներիրն, այն կոլորիտը, որն ունի Երևանը՝ անկախ բոլոր թերություններից: Չգիտեմ դա ինչպես է կոչվում, եթե ոչ հայրենասիրություն:

 

-Երկար տարիներ Դուք և Նարբեն հանդիպել եք, ամուսնացել եք, ու կարծես միշտ հարթ ու ողորկ են եղել ձեր հարաբերությունները՝ առանց սկանդալների, աղմուկի, բաժանումների: այդպե՞ս է իրականում.

-Իրականում եթե խոսում ենք կին-տղամարդ հասուն ու լուրջ հարաբերությունների մասին, ապա խնդիրներ չլինել չեն կարող գոնե այն բանի համար, որ երկու տարբեր մարդիկ, տարբեր ընկալումներով ու հայացքի տեր անհատներ միմյանց հետ հարաբերությունների մեջ պետք է մաքսիմալ նույնը մտածեն, տեսնեն, զգան:  Բարդ փուլեր մեր մինչամուսնական հարաբերություններում եղել են: Անգամ պահ է եղել, երբ երկուսս էլ վերջանական հավատացած էինք, որ ամեն ինչ ավարտված է: Բայց մի բան կար, որը ամեն անգամ մեզ կապում էր: Միշտ սիրել ենք իրար, անգամ երբ կյանքի այդ փուլում միասին չենք եղել: Իսկ ամուսնությունից հետո նման խնդիրներ չենք ունեցել, որովհետև նախքան համատեղ ընտանիք ստեղծելն էինք հաղթահարել այդ ամենը: Հիմա մեզ միայն մի բան է պետք. աշխարհում խաղաղություն լինի, թանկ մարդիկ առողջ լինեն, Հայաստանում կյանքը գոնե մի փոքր հեշտանա… մնացած ամենը մենք ինքներս էլ կստեղծենք:

-Եվ ամենավերջում՝ ընտանեկան երջանկության ձեր ֆորմուլան.

Ցանկացած տղամարդու համար կարևոր է իրեն գլխավոր ու առաջնորդ զգալը: Կինը պետք է հենց դա էլ ներշնչի իր տղամարդուն: Տղամարդն էլ իր հերթին պետք է անի այնպես, որ կինն իրեն սիրված, գնահատված ու լիարժեք զգա: Չի կարող երջանիկ լինել այն ընտանիքը, որտեղ երջանիկ չէ կինը: Կարևոր է հասկանալ այս ամենն ու առաջնորդվել այս սկզբունքներով ու հիշել, որ ընտանիքն այն տեղը չէ, որտեղ պետք է ինքնահաստատվել ու սեփական ամբիցիաները միայն առաջ տանել: Փոխզիջում, փոխադարձ հարգանք ու վստահություն՝ կարծում եմ սա կարող է լինել երջանիկ ընտանիքի բանաձև:

Հարցազրույցը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի

Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян