Ереван, 24.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Երբեք չեմ ակնկալում լրատվական դաշտի վերահսկողություն, ակնկալում եմ անկախ և պատասխանատու աշխատանք. նախագահն ընդունել է ԶԼՄ ներկայացուցիչներին

Общество

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 23-ին Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ընդունելությանը մասնակցող լրագրողներին, ի դեմս նրանց՝ Հայաստանի բոլոր լրագրողներին ու զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցներին և նրանց ընտանիքներին:

***

Նախագահի խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ լրագրողների ընդունելության ժամանակ.

«Սիրելի՛ բարեկամներ,

Ջերմորեն ողջունում եմ ձեզ տարեվերջի մեր այս հանդիպման առիթով: Շատ ուրախ եմ բոլորիդ տեսնելու և գալիք Ամանորը շնորհավորելու հնարավորության համար:

Առաջին հերթին ցանկանում եմ անդրադառնալ անցնող 2016թ.: Տարին արդեն իսկ խորհրդանշական էր, քանի որ մենք պետք է տոնեինք մեր անկախ պետականության 25-ամյակը: 

Անհրաժեշտ եմ համարում շեշտել, որ մեր երկիրը դրական կերպով առանձնանում է շատ շատերից՝ ապահովելով խոսքի և մամուլի ազատությունը: Անգամ պատերազմի ամենաթեժ պահերին Հայաստանի Հանրապետությունում ռազմական գրաքննություն չի եղել: Պատերազմական դրությունը մշտապես կարող է ոմանց համար նման գայթակղությանը տրվելու առիթ հանդիսանալ: Այնուամենայնիվ, Հայաստանում կա ազգային համաձայնություն առ այն, որ խոսքի ազատության սահմանափակումներն անընդունելի են: Սա մեր կարևորագույն ինստիտուցիոնալ ձեռքբերումներից մեկն է, որը մենք բոլորս միասին պետք է պաշտպանենք ու փայփայենք:

Երանի թե տարին առանձնանար միայն այդ գեղեցիկ հոբելյանով: Սակայն հայտնի է, որ այս տարի մենք դիմագրավեցինք բոլորի համար տեսանելի երկու մարտահրավերի. մեկը՝ արտաքին, մյուսը՝ ներքին:

Առաջինը, իհարկե, ապրիլյան քառօրյա պատերազմն էր: Մեզ պարտադրված կռվում հայ ժողովրդի հաղթանակը շատերին հանգիստ չի տալիս: Նրանց ատամների կրճտոցը պարբերաբար մենք լսում էինք, իսկ այս տարի այն վերածվեց ռևանշի փորձի: Հայ ժողովրդի հերոս զավակները կանխեցին հակառակորդի նենգ ծրագրերը:

Այստեղ չեմ կարող դրվատանքով չանդրադառնալ հայ ժողովրդի միասնական և համախմբված ոգուն, որը նշանակալիորեն դրսևորվեց այդ օրերին ձեր աշխատանքում: Չնայած հնարավոր գաղափարական կամ այլ տարաձայնություններին՝ այդ օրերին մեր ժողովուրդը դարձավ մեկ միասնական բռունցք: 

Կան հարցեր, որոնք պատկանում են ազգային համաձայնության տիրույթին, և այդ շարքում առաջինը, իհարկե, մեր հերոսական Արցախի ապագան է: Այս հարցի շուրջ մեր տարաձայնությունները շատ չնչին են, նվազագույնն են: Ես չեմ կարծում, որ իրականության մեջ մեր ժողովրդի գոնե մեկ տոկոսն այլ կերպ է մտածում: Բոլորս ցանկանում ենք, որպեսզի Արցախի բնակիչներն իրենք որոշեն իրենց ապագան, իրենց վերջնական կարգավիճակը: 

Շնորհակալ եմ այդ օրերին ձեր աշխատանքի համար, շնորհակալ եմ ձեր համերաշխության համար:

Մյուս՝ արդեն ներքին մարտահրավերը ծավալվեց այս տարվա հուլիսին՝ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակում գործած հանցախմբի և պատանդներ վերցրած այդ խմբի գործողությունների հետևանքով: Այս իրադարձությունների հետ կապված իմ հստակ գնահատականն արդեն հնչել է, ընդ որում, գոնե ես դրանում համոզված եմ,չեմ խուսափել որևէ սուր անկյունից: Նաև հնչել է լրագրողների աշխատանքի և լրագրողների հանդեպ կիրառված բռնության վերաբերյալ իմ հստակ գնահատականը:

Թեև ոմանք փորձում են այդ գնահատականի մեջ ինչ-ինչ բաներ գտնել և ասել, թե Նախագահն ասաց՝ մոռացեք: Բայց կարծում եմ, գոնե 95 տոկոսի համար պարզ էր, թե այդ բառն ինչ իմաստով է օգտագործվել:

Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանում բռնությամբ հարցեր չեն լուծվելու, և սա մի դրույթ է, որի շուրջ ևս մենք պետք է հասնենք ազգային համաձայնության: Հաճախ հենց խոսքն է ճանապարհ հարթում բռնության համար, ուստի և պետք է լինենք ազատ ու շիտակ, բայց նաև զուսպ՝ մեր խոսքում:

Իհարկե, ինձ պարբերաբար տեղեկացնում են, որ հայկական լրատվամիջոցներն ինքնակարգավորման գործուն ձևեր են փնտրում այս հարցին անդրադառնալու համար: Վիրավորանքը, պիտակավորումը, կեղծիքն ուղղակի անթույլատրելի գործիքներ են:

Այսօր մենք տեսնում ենք, որ կեղծ լուրերը մարտահրավեր են դարձել անգամ ամենազարգացած ժողովորդավարական հասարակությունների համար: Մեր ժամանակների արդեն իսկ բազմաբնույթ և ապակենտրոնացված լրատվական դաշտը վերահսկելն ուղղակի անհնարին է:

Ես երբեք չեմ ակնկալում լրատվական դաշտի վերահսկողություն: Ակնկալում եմ ազատ, անկախ և պատասխանատու աշխատանք:

Ակնկալում եմ, որ դուք պետք է հանդես գաք ինքնակարգավորման նախաձեռնություններով, որպեսզի կարողանաք ցորենը զատել որոմից: Ես ինքս պատրաստ եմ կանգնել ձեր կողքին՝ առանց միջամտելու ձեր օրակարգին և առանց որևէ բան պարտադրելու:

Առջևում են 2017թ. խորհրդարանական ընտրությունները: Իմ վերջին ելույթներից մեկում շեշտել եմ, որ մեզ անհրաժեշտ են անբիծ ընտրություններ և հենց այդպիսի ընտրությունների միջոցով ձևավորված Ազգային ժողով: 

Ակնկալում եմ, որ դուք էլ նույնպիսի պատվախնդրությամբ կմոտենաք այդ ընթացքում ձեր առաքելությանը: Ակնկալում եմ, որ կլինեք ոչ միայն ազատ և անկախ, այլև, ինչպես մշտապես խոսում ենք, իսկապես անաչառ և արդար՝ խուսափելով նախընտրական պայքարի գործիք դառնալուց:

Սիրելի՛ բարեկամնե ր,

Հրաժեշտ տալով անցնող 2016 թվականին՝ շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, և երջանկություն, ձեր ընտանիքներին ու հարազատներին՝ արևշատություն և խաղաղություն: Ձեր աշխատանքային գործունեության մեջ մաղթում եմ նոր ստեղծագործական խիզախումներ, և որ ամենակարևորն է, մաղթում եմ ձեզ, որ հաշտ լինեք առաջին հերթին ինքներդ ձեզ հետ: Սա ամենակարևոր պայմաններից մեկն է»:

Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с Турцией