Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արցախի Հանրապետություն
ПолитикаՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Վահրամ Մկրտչյանը և Կարեն Բոթոյանը, դեկտեմբերի 27-28-ն աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից:
Նախատեսվում են խորհրդարանական պատվիրակության հանդիպումները ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյան հետ:
ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի նաև առաջնագիծ: