Ֆրանսիան խոշոր հաշվով հաղթեց Երեւանում (ֆոտոշարք)
СпортNews.am-ը գրում է.
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-ին Երեւանում ընկերական խաղ անցկացրեց ԱԱ-2014-ին մասնակցած ֆրանսիացիների հետ՝ պարտվելով 0:3 հաշվով: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում հյուրերից աչքի ընկան Լոնդոնի «Չելսիի» նորեկ Լոիկ Ռեմին, «Մարսելի» հարձակվող Անդրե-Պյեր Ժինյակը եւ Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Անտուան Գրիզմանը:
Սերբերի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը մեկ փոփոխություն էր կատարել մեկնարկային կազմում՝ վնասվածք ստացած Էդգար Մանուչարյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերելով ռուսական «Զենիթի» 19-ամյա կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը, ով նորամուտը նշեց ազգային թիմում:
Երկու թիմերն էլ բավական ակտիվ սկսեցին խաղը: Առաջին խաղակեսում ֆրանսիացիներն ունեին տարածքային ու խաղային առավելություն եւ ստեղծեցին մի քանի գոլային պահ, որոնցից իրացրին մեկը: 7-րդ րոպեին հաշիվը բացեց Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Լոիկ Ռեմին: Մեկնարկային 45 րոպեներին Հայաստանի հավաքականը եւս ակտիվ է առջեւի գծում եւ 2 անգամ անհանգստացրեց «Մարսելի» դարպասապահ Ստիվ Մանդանդային: Երկու դեպքում էլ հարվածային դիրքում հայտնվեց ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին, ում հարվածներից մեկը շեղ ընթացավ, իսկ մյուսից հետո Մանդանդան փրկեց ֆրանսիացիներին: Ընդմիջումից րոպեներ առաջ Հայաստանի թիմին գոլից փրկեց նաեւ 40-ամյա Ռոման Բերեզովսկին, ով հետ մղեց «Մարսելի» հարձակվող Անդրե-Պյեր Ժինյակի հարվածը:
Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ: