Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Բարաք Օբամայի հրաժեշտի ելույթը. Ռուսաստանն ու Չինաստան ԱՄՆ–ի հիմնական մրցակիցներն են

Բարաք Օբաման հանդես է եկել հրաժեշտի ելույթով։ ԱՄՆ հեռացող նախագահն անդրադարձել է ձեռքբերումներին, թվարկել ԱՄՆ բարգավաճմանը սպառնացող վտանգները, խոսել Ռուսաստանի ու Չինաստանի մասին, որոնք չեն կարող համեմատվել ԱՄՆ–ի  հետ աշխարհում իրենց ունեցած ազդեցությամբ։ Օբաման իր ելույթի վայր էր ընտրել Չիկագոն, որտեղից սկսվել էր նրա քաղաքական կարիերան, փոխանցում է ՌԲԿ–ն։

Ճգնաժամի հաղթահարումը

«Եթե ես 8 տարի առաջ Ձեզ ասեի, որ Ամերիկան կհաղթահարի մեծ ճգնաժամը, կվերագործարկի ավտոարտադրությունը, կսկսի աշխատատեղեր ստեղծելու համար պատմության մեջ ամենաերկար փուլը… եթե ես ասեի, որ մենք նոր գլուխ ենք բացելու կուբացի ժողովրդի հետ հարաբերություններում, առանց մեկ կրակոցի վերջ ենք դնելու Իրանի միջուկային զենք ստեղծելու ծրագրին, ոչնչացնելու ենք սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ոգեշնչողին… եթե ես ասեի, որ մենք ամուսնության հավասարության ենք հասնելու եւ եւս 20 մլն մարդու համար բժշկական ապահովագրություն երաշխավորենք, դուք կարող էիք ասել, որ մենք սավառնում ենք երկնքում»,– թվարկել է Օբաման իր հիմնական նվաճումները։

Երբ Օբաման 2009-ի հունվարին ստանձնեց նախագահի լիազորությունները, ԱՄՆ–ում գործազրկության մակարդակը 1983-ից հետո ամենաբարձրն էր՝ 9.9 տոկոս, սակայն նրա նախագահության հաջորդ տարիներին այդ ցուցանիշը նվազում էր եւ վերջում կազմում էր 4.7 տոկոս։ 2010–ի սկզբից ստեղծվել է 15.8 մլն աշխատատեղ։

Օբաման ելույթում տնտեսական աճի մասին ոչ մի թիվ չի ներկայացրել, սակայն  հայտնի է, որ ԱՄՆ տնտեսությունը հիմնականում նրա օրոք ուշքի եկավ տնտեսական ճգնաժամից եւ սկսեց աճ գրանցել։ Եթե 2008-ին ՀՆԱ աճի տեմպը բացասական էր՝ -0.29 տոկոս, ապա 2009-ի հունվարից սկսած մինչեւ 2015 թվականը, այն դրական միտումներ էր ցույց տալիս եւ World Bank–ի տվյալներով կազմում է 2.6 տոկոս։ Բնակչության մեծ շնչին բաժին հասնող ՀՆԱ–ն Օբամայի օրոք աճել է։ 2009-ին նվազելով տարեկան 48.5 հազար դոլարից էլ պակաս՝ 2016-ին այն կազմում է 57,17 հազար դոլար։ Բյուջեի դեֆիցիտը կրճատվել է գրեթե 1 տրլն դոլարով։ Սակայն աճել է դաշնային կառավարության ընդհանուր պարտքը։ Սակայն ԱՄՆ–ում Օբամայի վարչակազմի դերի մասին վեճերը շարունակվում են։

Կլիման, ահաբեկչության դեմ պայքարն ու Ռուսաստանը

Իր հրաժեշտ ելույթում Օբաման փորձել է պաշտպանել ՄԱԿ Կլիմայի համաձայնագիրը, որը կնքվել էր 2015-ի վերջին Փարիզում։ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը քարոզարշավի ժամանակ կասկածի տակ էր դնում ինչպես գլոբալ տաքացումը, այնպես էլ այդ համաձյանգրի անհրաժեշտությունը։ «Առանց կոշտ գործողությունների, մեր երեխաները ժամանակ չեն ունենա վիճել կլիմայի փոփոխության գոյության մասին։ Նրանք զբաղված կլինեն դրա հետեւանքների դեմ պայքարով»,– ասել է Օբաման։

Նա նաեւ հայտարարել է, որ իր վարչակազմի գործողությունների շնորհիվ հնարավոր է դարձել սպանել «Ալ Կաիդայի» առաջնորդ Ուսամա Բեն Լադենին եւ կանխել ԱՄՆ տարածքում ահաբեկիչների նոր հարձակումները։ Անհրաժեշտ է շարունակել պայքարը ահաբեկչության դեմ, ասել է Օբաման՝ նշելով, որ ԻՊ–ը գլխավոր թշնամին է։ «Ահաբեկիչները սպառնում են ամերիկյան կարգուկանոնին, ԻՊ–ը փորձելու է սպանել անմեղ մարդկանց, բայց նրանք չեն կարող հաղթել Ամերիկային քանի դեռ մենք ինքներս չդավաճանենք մեր Սահմանդրությանն ու սկզբունքներին, որոնց համար պայքարում ենք։ Հակառակորդները՝ Ռուսաստանն ու Չինաստանը, չեն կարող համեմատվել աշխարհոմ մեր ազդեցության հետ, եթե մենք ինքներս չհրաժարվենք նրանից, ինչի համար պայքարում ենք եւ վերածվենք մի պետության, որը ճնշում է իր փոքր հարեւաններին»,– ասել է Օբաման։

Նրա խոսքով՝ համաշխարհային կարգին սպառնում են նաեւ մոլեռանդները, որոնք պնդում են, որ խոսում են իսլամի անունից, ինչպես նաեւ օտարերկրյա մայրաքաղաքների ավտոկրատները, որոնք ազատ շուկան, բաց ժողովրդավարությունն ու քաղաքացիական հասարակությունը սպառնալիք են համարում։ Կոնկրետ երկրներ նա չի թվարկել։

Այդ պայմաններում Ամերիկան չի կարող հրաժարվել համաշխարհային ասպարեզում ժողովրդավարության ընդլայնման, մարդու եւ ԼԳՏԲ հանրույթի անդամների իրավունքների համար պայքարից։

Ապագայի սպառնալիքներ

ԱՄՆ–ը բացառիկ երկիր է մնում, քանի որ ցույց է տվել փոխվելու կարողությունը, ասել է Օբաման։ Սակայն, նրա խոսքով, բարգավաճման համար բոլոր ամերիկացիները պետք է շարունակեն պայքարել, դրա համար անհրաժեշտ է զարգացնել ամերիկյան ժողովրդավարությունը։ Դրա զարգացումն անհնար է առանց բոլորի համար հավասար հնարավորությունների։ «Տնտեսությունը լավ չի աշխատում, երբ ոմանք բարգավաճում են աճող միջին խավի հաշվին»,– ասել է Օբաման։

Օբամայի կարծիքով երկրորդ սպառնալիքը ռասայական խտրականությունն է։ ԱՄՆ պատմության առաջին սեւամորթ նախագահը խոստովանել է, որ վերջին տարիներին իրավիճակը լավացել է, սակայն աշխատանքը պետք է շարունակել։ Օբաման կոչ է արել գումար չխնայել ներգաղթյալների երեխաների կրթության համար, քանի որ հենց նրանք են ապահովելու ԱՄՆ–ում ծնված երեխաների բարգավաճումը։

Հեռացող նախագահն անհրաժեշտ է համարում աշխատանքի ընդունելիս խտրականությունն արգելող օրենքի ընդունումը։

Օբաման իր ելույթում մի քանի անգամ անդրադարձել է հանդուրժողականության եւ ուրիշի տեսակետն ընդունելու թեմային։

ԱՄՆ 44-րդ նախագահը երրորդ սպառնալիք է համարում մարդկանց համար իրենց հարմարավետ հանրություններում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում խորանալը եւ իրենց համար տհաճ ինֆորմացիան մերժելը։

Օբաման վստահեցրել է, որ իր վարչակազմը կապահովի առավել մեղմ իշխանափոխություն, ինչպես որ արեց նախագահ Ջորջ Բուշ կրտսերը։

Իշխանությունը Թրամփին փոխանցելու մասին բառերը դահլիճում դժգոհ արձագանք առաջ բերեցին։ Օբամայի ելույթի սկզբում դահլիճը վանկարկում էր. «Եվս 4 տարի»։ «Ես չեմ կարո դա անել»,– բեմից պատասխանել է Օբաման։

Իր ելույթը նախագահն ավարտել է  ընտանիքին եւ փոխնախագահ Ջո Բայդենին երախտագիտության բառերով։ Նա իր ելույթն ավարտել է ծափահարությունների եւ «Այո, մենք կարողացանք։ Այո, մենք արեցինք։ Այո, մենք կարող ենք» արտահայտությամբ՝ հիշեցնելով իր նախընտրական կարգախոսը։

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении