ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի և Կանադայի հետ նորմալ հարաբերությունների վերսկսմանը. Մարիա Զախարովա
Международные новостиՌուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի և Կանադայի հետ նորմալ երկխոսության վերսկսմանը: ТАСС գործակալության հաղորդմամբ` այս մասին հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք պատրաստ ենք դրան, պատրաստ ենք աշխատանքային ձևաչափում նորմալ և պրագմատիկ երկխոսությանը: Մենք միշտ լավատես ենք բոլոր հարաբերություններում, բաց ենք և պատրաստ ենք դրան», - ասել է Զախարովան:
Նշենք, որ հինգշաբթի կայացած մամլո ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն անդրադարձել է նաև հունվարի 23-ին Աստանայում կայանալիք միջսիրական բանակցություններին`նշելով, որ այն նոր փուլ կդառնա այդ երկրում խաղաղության հաստատման ճանապարհին