Եվրոպան պատրաստվում է ռուսական տեղեկատվական պատերազմին հակազդելուն
Международные новостиԵվրոպայի երկրները այս տարի Գերմանիայում եւ Ֆրանսիայում ընտրությունների նախաշեմին պաշտպանական մեխանիզմներ են մշակում Ռուսաստանի կողմից հնարավոր քիբերհարձակումներին եւ ապատեղեկատվությանը հակազդելու համար, որոնց նպատակը կարող է լինել արեւմտյան քաղաքականության վրա ազդեցությունը, սակայն հետախուզության ոլորտի մասնագետներն ասում են, որ դա կարող է շատ քիչ լինել եւ բավական ուշացած, փոխանցում է Reuters-ը:
Ռուսական «ազդեցության գործողությունների» խնդիրն ավելի հրատապ է դարձել, երբ ամերիկյան հատուկ ծառայությունները հրապարակել են զեկույցն այ մասին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է քիբերհարձակում իրականացնել նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթելու շանսերը մեծացնելու համար:
Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի երկրները «ֆեյքային նորությունները» բացահայտելու կենտրոններ են ստեղծում, ամրապնդում են քիբերպաշտպանությունը եւ հետեւում են ռուսալեզու լսարանի համար նախատեսված սոցցանցերին, ծայրահեղ աջերին, քաղաքական կուսակցություններին, ընտրողներին եւ որոշումների ընդունման համար պատասխանատու անձանց: