Իրաքում 2016-ի ընթացքում ավելի քան 16 հազար քաղաքացի է մահացել. հետազոտական խումբ
Международные новостиԲրիտանական «Զոհերի հաշվարկ Իրաքում» հետազոտական խումբը հայտնել է, որ 2003 թվականին Իրաք ներխուժելուց ի վեր 2016-ը դարձել է ամենաարյունալի թվականը` խլելով 16, 361 քաղաքացու կյանք:
Washington Post-ի հաղորդմամբ`«ռեկորդակիր» է դարձել երկրի հյուսիսում գտնվող Նինեվիյա նահանգը, որտեղ սպանվել է 7341 մարդ: Երկրորդ տեղում հայտնվել է մայրաքաղաք Բաղդադը 3714 զոհով:
Կազմակերպության տվյալների համաձայն`զոհերի մեծամասնությունը`սպանվածների ավելի քան 50 տոկոսը, մահացել է հրազենային վնասվածքներից:
Նշվում է, որ «Զոհերի հաշվարկ Իրաքում» խումբն իր գործունեությունը սկսել է անմիջապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը ղեկավարությամբ 2003 թվականին ներժուժում է իրականացվել Իրաք: Խումբը հաշվարկ է իրականացնում` հիմնվե;ով ԶԼՄ-ների, կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների տվյալների հիման վրա: