Ереван, 16.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войны Армения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров «Армения — музей под открытым небом» — СМИ Российский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США Проведены обыски в офисе «Сильной Армении» в Ванадзоре Арагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорах В Армении официально запущена монетизация YouTube Последний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — Амстердам Армения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри» Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человек


ՀՀ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ առաջիկա ընտրությունների քվեարկության կարգը

Политика

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացնում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների քվեարկության կարգը: Տեսանյութը հրապարակվել է ՀՀ ԿԸՀ պաշտոնական կայքում:

Տեսանյութը ՀՀ քաղաքացիներին հստակ իրազեկում է, թե ինչպես է իրականացվելու քվեարկությունը: Քվեարկության օրը քաղաքացին մտնում է ընտրական տեղամաս, մոտենում է մասնագետին և ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: անձը հաստատող փաստաթուղթ է համարվում անձնագիրը, նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից: Մասնագետը ստուգում է քաղաքացու ինքնությունը ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով և փաստաթուղթը ներմուծում է տեխնիկակա ն սարքավորման մեջ:  Եթե ընտրողն իր անձը հաստատող որևէ փաստաթղթով արդեն իսակ մասնակցել է ընտրությանը, էկրանին հայտնվում է կարմիր նշան և անմիջապես հրավիրվում են ոստիկանության ծառայողները: Եթե քաղաքացին գրանցված չէ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ապա էկրանին հայտնվում է դեղին նշան: Այդ դեպքում քաղաքացուն դուրս են հրավիրում ընտրական տարածքից:

 

Եթե սարքավորումը ինքնուրույն չի ընթերցում քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ապա տվյալները ներմուծվում են սարքավորման մեջ մասնագետի կողմից: Եթե քաղաքացին գրանցված է տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում և չի մասնակցել քվեարկությանը, ապա տեխնիկասկան սարքավորման էկրանին հայտնվում է կանաչ նշան: Այդ դեպքում քաղաքացին ներմուծում է իր աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը, որից հետո սարքավորումը տպում է նրա քվեարկության կտրոնը: Մասնագետը կտրոնը և անձը հաստատող փաստաթուղթը վերադարձնում է քաղաքացուն, որից հետո նա մոտենում է ընտրողների գրանցումը իրականացնող հանձնաժողովի անդամին և տալիս է նրան քվեարկության կտրոնը: Հանձնաժողովի անդամը ընտրողների ցուցակում գտնում է քաղաքացու անուն-ազգանունը, որի դիմաց նա ստորագրում է: Հանձնաժողովի անդամը քաղաքացու ստորագրության դիմաց և նրա կտրոնի վրա դնում է իր անհատական կնիքը: Քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի տվյալները չեն լրացվում ընտրողների ցուցակում: Եթե քաղաքացին չի կարողանում ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում, ապա իրավունք ունի դիմել այլ քաղաքացու օգնության` բացառությամբ ընտրական հանձնաժողովի անդամների:

Գրանցվելուց հետո քաղաքացին մոտենում է հանձնաժողովի մյուս անդամին, ներկայացնում է կտրոնը և ստանում է քվեաթերթիկները և քվեարկության մեկ ծրար: Քաղաքացին պետք է ուշադրություն դարձնի, որպեսզի ստանա ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների քվեաթերթիկները. ընտրողը բոլոր քվեաթերթիկները ստանալուց հրաժարվելու իրավունք չունի: Այնուհետև քաղաքացին անցնում է քվեարկության խցիկ` գատղնի քվեարկություն իրականացնելու համար: Քաղաքացին նախ ընտրում է քայն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը, որին կողմ է: Քվեաթերթիկի առաջին էջում որևէ նշում չի կատարվում: Իր ընտրած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակի թեկնածուին ընտրելու համար նույն քվեաթերթիկի հակառակ կողմում քաղաքացին գտնում է նրա տվյալները և կատարում միատեսակ նշում, ապա առանց քվեաթերեիկը ծալելու դնում է ծրարի մեջ, իսկ չօգտագործված քվեաթերթիկները գցում է առանձին արկղի մեջ: Հանձնաժողովն ապահովում է քվեարկության գաղտնիությունը: Քաղաքացին չպետք է կտրոնը խցիկում թողնի: Եթե քաղաքացին չի կարող ինքնուրույն իրականացնել քվեարկությունը, ապա կարող է հանձնաժողովի ն տեղեկացնել և քվեարկության խցիկ հրավիրել այլ անձի, ով չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, ԶԼՄ ներկայացուցիչ, այցելու: Եթե քաղաքացին կարծում է, որ սխալ է լրացրել քվեաթերթիկը, կամ վնասել է այն, ապա կարող է դիմել հանձնաժողովի նախագահին նոր քվեաթերթիկներ ստանալու համար: Քվեարկությունը կատարելուց հետո քաղաքացին մոտենում է քվեատուփին, հանձնաժողովի անդամը վերցնում է կտրոնը և առանց քվեարկության ծրարը քաղաքացուց վերցնելու ծրարի կտրվածքի միջոցով քվեաթերթիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը, որից հետո բացում է քվեատուփի ճեղքը, և քաղաքացին քվեարկության ծրարը գցում է քվեատուփի մեջ ու հեռանում է ընտրական տեղամասից:

Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2017թ. ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին:

 

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян