Մոսկվայում բողոքի ակցիայի մասնակիցներին բաց են թողնում ոստիկանության բաժանմունքներից
Международные новостиՄոսկվայի կենտրոնում բողոքի ակցիայի մասնակիցներին բաց են թողնում ոստիկանության բաժանմունքներից, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով «Նոր ընդդիմություն» կազմակերպության ներկայացուցչին:
Նրա խոսքով՝ «Մեշչանսկի» բաժանմունք բերման ենթարկվածներին արդեն ազատել են: Նույնը կատարվում է նաեւ Բասմանի բաժանմունքում: Ոմանց հետ բացատրական զրույցներ են վարել, մյուսների նկատմամբ վարչական արձանագրություններ են կազմել:
Ակտիվիստ Վլադիմիր Զալիշակը Թվիթերում հայտնել է, որ ձերբակալվածները դեռեւս Բասմանի բաժանմունքում են, եւ նրանց մոտ թույլ չեն տալիս փաստաբաններ մտնեն: