Ереван, 16.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войны Армения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров «Армения — музей под открытым небом» — СМИ Российский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США Проведены обыски в офисе «Сильной Армении» в Ванадзоре Арагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорах В Армении официально запущена монетизация YouTube Последний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — Амстердам Армения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри» Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человек


Հայաստանը և Չինաստանը զգալի ձեռքբերումների են հասել երկկողմ հարաբերություններում. ՀՀ ԱԳ նախարար

Политика

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունվարի 14-ին կայացել է Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համերգ՝ Չինաստանի «Գանսյու» պարի համույթի մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մա մուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից' հավելելով. «Միջոցառմանը ներկա էին ՀՀ կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Երևանում հավատարմագրված դեսպաններ, մշակութային և հասարակական գործիչներ։ Ողջույնի խոսքով դիմելով միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասաց.

«Ողջունում եմ ձեզ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված այս գեղեցիկ միջոցառմանը:

Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհավորել բոլորին` անցած տոների և նաև բարեկամ չին ժողովրդին' գալիք չինական Նոր տարվա կապակցությամբ։

Թեև մեր երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են քառորդ դար առաջ, սակայն հայ-չինական կապերն ունեն դարավոր արմատներ, որոնց մասին իրենց աշխատություններում գրել են դեռևս 5-րդ և 7-րդ դարերի մեր պատմիչները՝ Մովսես Խորենացին և Անանիա Շիրակացին: Եվ այսօր մեր երկու երկրները, հիմնվելով բարի կամքի, փոխադարձ հարգանքի վրա, շարունակում են զարգացնել միջպետական հարաբերությունները և համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում:

Անցած 25 տարիների ընթացքում համատեղ հետևողական աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է հասնել զգալի ձեռքբերումների մեր երկկողմ հարաբերություններում: Հայաստանի և Չինաստանի միջև հաստատվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ընդլայնվում են առևտրատնտեսական կապերը։

Վերջին տարիներին նկատելիորեն ակտիվացել են երկկողմ բարձրաստիճան փոխայցերը, որոնց շարքում առանձնանում է 2015թ. մարտին կայացած ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չինաստան, որի ընթացքում նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը ձեռք բերվեցին կարևոր պայմանավորվածություններ' ուղղված մեր երկու երկրների միջև համագործակցության առավել ամրապնդմանն ու խորացմանը։

Նախորդ տարվա հունիսին կայացած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի առաջին փոխնախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի պաշտոնական այցը Հայաստան:

Ես պատիվ եմ ունեցել Հայաստանում հյուրընկալել իմ չին գործընկերոջը և միաժամանակ առանձնակի ջերմությամբ եմ հիշում իմ այցելությունները Չինաստան:

Հայաստանը և Չինաստանն արդյունավետ փոխգործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ակտիվացել են նաև միջխորհրդարանական փոխանակումները և ապակենտրոնացված համագործակցությունը:

Հայաստանը բարձր է գնահատում ՉԺՀ կառավարության կողմից տրամադրվող աջակցությունը՝ ուղղված մեր երկրի տարբեր ոլորտների զարգացմանն ու արդիականացմանը:

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված այս համերգը, որը կազմակերպվել է երկու երկրների մշակույթի նախարարությունների համագործակցության արդյունքում, խորհրդանշում է այն բացառիկ ջերմ վերաբերմունքը, որ մեր երկու հինավուրց ժողովուրդները տածում են միմյանց հարուստ մշակույթի նկատմամբ: Տարվա ընթացքում Չինաստանում նույնպես կազմակերպվելու են մշակութային տարաբնույթ միջոցառումներ՝ համերգներ, ցուցահանդեսներ, հոբելյանական նամականիշերի թողարկում:

Այսօր, բացելով մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքը, մենք կարող ենք վստահաբար փաստել, որ անցած քառորդ դարի ընթացքում հասել ենք մեծ հաջողությունների մեր հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում: Համոզված եմ, որ առջևում մեզ սպասում են էլ ավելի մեծ նվաճումներ և ձեռքբերումներ, որոնք նոր վառ էջեր կլրացնեն հայ և չին ժողովուրդների դարավոր բարեկամության շտեմարանում:

Շնորհակալություն»:

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян