Ереван, 20.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայաստանի զարգացման գործում ավելի ակտիվորեն պետք է ներգրավենք միջազգային ընկերություններին. ՀՀ նախագահ

Հանրապետության Նախագահի մոտ հունվարի 16-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ Նախագահին առընթեր «Հայաստանի իրավազորություն» ծրագրի իրագործման ընթացքի և առաջիկա անելիքների վերաբերյալ: Մասնակցել են Ծրագրի խորհրդի անդամները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, խորհրդակցության սկզբում Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է խորհրդի առջև դրված խնդիրներին և գործունեության առաջնահերթություններին: 

«Կարծում եմ, որ եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանի զարգացման գործում մենք շատ ավելի ակտիվորեն ներգրավենք միջազգային ընկերություններին, տարբեր մասնագետների, շնորհաշատ մարդկանց, ինչպես նաև ավելի առարկայորեն մասնակցենք աշխատանքի միջազգային բաժանմանը:

Եվ որպեսզի միջազգային բիզնեսի համար Հայաստանը դարձնենք ավելի գրավիչ, մենք նոր շունչ պետք է հաղորդենք դատական, ֆինանսական, հարկային ոլորտներում կատարվող բարեփոխումներին, ավելի եռանդուն կատարելագործենք մեր բիզնես միջավայրը, ինչը հնարավորություն կտա տեսանելի ապագայում մեր երկրի զարգացմանը, բարեփոխումներին նոր ուժ հաղորդելու: 

Տեղյակ եք, որ նոյեմբերի 30-ին ես վավերացրել եմ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենսդրական փաթեթը, համաձայն որի` Հայաստանն ազատականացրել է իրավաբանական անձանց՝ դեպի երկիր և երկրից դուրս տեղափոխվելու հնարավորությունները: 

Հայաստանի Հանրապետության նպաստավոր իրավազորություն կառուցելու նպատակով 2016թ. նոյեմբերի 26-ին իմ հրամանագրով ստեղ ծվել է այս խորհուրդը, և ձեր մշակած ծրագրի հիմնադրույթները հավանության են արժանացել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

«Հայաստանի իրավազորության» խորհուրդը, փաստորեն, այսօր անց է կացնում իր առաջին լիարժեք նիստը: Կարծում եմ, որ նպատակները բոլորիս հայտնի են: Ուղղակի, ես համոզմունք ունեմ, որ մենք ավելի խորապես պետք է ուսումնասիրենք միջազգային փորձը և, հիմք ընդունելով Հայաստանի գրավչությունը, առավելությունները, մեր ժողովրդի և, առաջին հերթին, մեր երիտասարդ, տաղանդավոր մասնագետների հնարավորությունները, հայության դիրքերն աշխարհում՝ կառուցենք Հայաստանի Հանրապետության իրական պատկերը և Հայաստանի Հանրապետությունում նպաստավոր իրավազորություն ստեղծենք իրավաբանական անձանց և ընկերությունների համար:

Ես վստահ եմ, որ այստեղ նաև մեծ դերակատարություն ունի Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես նաև Հայաստանի օրեցօր ավելացող մասնակցությունը Եվրամիության տարբեր ծրագրերին: Բայց ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ մեր որդեգրած դիրքորոշումը՝ անօրինական փողերի լվացմանը հակազդելու, քրեական գործունեության ֆինանսավորումը չհանդուրժելու, ֆիսկալ ծովահենության դեմ և ֆինանսական ոլորտի թափանցիկությանն ուղղված միջազգային ճիգերին օժանդակելու, մնում է անփոփոխ: Մեզ համար ամենակարևորն այս պահին Հայաստանի զարգացմանը զուգահեռ՝ սա է: Մենք որևէ նոր բան չենք հնարելու, մենք աշխատելու ենք մեր օրենքների հիման վրա և աշխատելու ենք մեր երկրի զարգացման համար»,-ասել է Նախագահ Սարգսյանը: 

«Հայաստանի իրավազորություն» ծրագրի խորհրդի անդամները Հանրապետության Նախագահին զեկուցել են Նախագահի հրամանագրով ամրագրված հանձնարարականների կատարման ընթացքը: Նշվել է, որ սահմանված ժա մկետում ՀՀ կառավարության քննարկմանն ու հաստատմանը ներկայացված «Հայաստանի իրավազորություն» ծրագրի հիմնադրույթներից բացի, Կառավարության որոշմամբ ստեղծվել է նաև «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը, որի գրանցման աշխատանքները ներկայումս գտնվում են ավարտական փուլում: Առաջիկա անելիքների շարքում խորհրդի անդամներն առանձնացրել են վերոնշյալ հիմնադրամի կողմից ընկերության ստեղծումը, որին կփոխանցվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված լիազորությունները: Այդպիսով, կամբողջականացվի Ծրագրի գործունեության ինս տիտուցիոնալ հիմքը: 

Հանրապետության Նախագահի հրամանագրի համաձայն, եռամսյա պարբերականությամբ ՀՀ Նախագահին հաշվետվություն կներկայացվի «Հայաստանի իրավազորություն» ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi