Չինաստանը քառակի կավելացնի նոր էներգաաղբյուրներից սնուցվող ավտոմեքենաների թողարկումը
Международные новостиՉինաստանը պլանավորում Է մինչեւ 2020 թվականը քառակի ավելացնել այսպես կոչված նոր Էներգաաղբյուրներով (new energy vehicles, NEV) աշխատող ավտոմեքենաների թողարկումը՝ դրանք հասցնելով երկու միլիոն միավորի:
«Սինհուա» գործակալության տվյալներով՝ նոր Էներգաաղբյուրներից սնուցվող ավտոմեքենաների արտադրությունը քառակի ավելացնելու պլանների վերաբերյալ հայտարարել Է ՉԺՀ-ի արդյունաբերության եւ ինֆորմատիզացիայի նախարար Մյաո Վեյը: 2016 թվականին Չինաստանում արտադրվել Է նոր Էներգաաղբյուրներով աշխատող 517 հազար ավտոմեքենա:
Ինչպես նշել Է Մյաո Վեյը, մինչեւ 2025 թվականն այդ ավտոմեքենաներին բաժին կընկնի Չինաստանում բոլոր ավտոմեքենաների վաճառքների ընդհանուր ծավալի 20 տոկոսը:
Այսպես կոչված նոր Էներգաաղբյուրներով ավտոմեքենաները ներառում են հիմնականում Էլեկտրամոբիլները, հիբրիդային մեքենաները, ինչպես նաեւ այն ավտոմեքենաները, որոնք օգտագործում են վառելաքային տարր (Էլեկտրաքիմիական սարք, օրինակ՝ ջրածնի հիմքի վրա):
Դեկտեմբերի կեսերին տեղեկացվել Էր, որ չինական հինգ ընկերություններ պլանավորում են մոտավորապես 432 մլն դոլար ներդնել Չինաստանի տարածքում նոր Էներգաաղբյուրներով աշխատող ավտոմեքենաների արտադրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: