Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի ղեկավարը կհանդիպի ազգայնականների առաջնորդի հետ
Международные новостиԹուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բահչելիին խնդրել է հանդիպել:
Այս մասին հայտնում է թուրքական haberler.com-ը:
Հանդիպման ժամանակ քննարկվելու են Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների առաջարկի հետ կապված որոշ հարցեր:
Կուսակցական առաջնորդների հանդիպումը տեղի կունենա չորեքշաբթի օրը:
Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը հայտնել էր, որ սահմանադրական փոփոխությունների առաջարկը երկրորդ քննարկման կդրվի հունվարի 18-ին, և հավելել որ ամենայն հավանականությամբ սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կիրականացվի ապրիլի սկզբին: