Թուրքիայի փոխվարչապետն ընդունել է Լևոն Զեքյանի գլխավորած պատվիրակությունը
Международные новостиԹուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշն ընդունել է երկրի կաթոլիկ հայերի հոգևոր առաջնորդ Լևոն Զեքյանին և նրա գլխավորած պատվիրակությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Չանքայայի պալատում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Քուրթուլմուշը Լևոն Զեքյանի հետ քննարկել է Թուրքիայի հայերի խնդիրները: