Ереван, 24.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Շինբարեկարգման ոլորտում իրականացված ծրագրերի վերջին չորս տարիների ծավալները գերազանցել են նախորդող տարիների համապատասխան ցուցանիշները

Общество

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է շինարարության և բարեկարգման, կոմունալ տնտեսության, բնապահպանության և սոցիալական ապահովության ոլորտներում 2016 թվականին համայնքային բյուջեի միջոցներով, ինչպես նաև ներդրումային ծրագրերով կատարված աշխատանքների հաշվետվությունները, նաև խոսել 2017թ. նախատեսված ծրագրերի մասին: 

Անդրադառնալով շինարարության և բարեկարգման ոլորտին` նշվել է, որ շարունակվել են փողոցների, կառուցման և վերակառուցման աշխատանքները: Տարեկան ծրագրով նախատեսված 386 փողոցներում և բակերում իրականացվել է շուրջ 800 000 քմ ասֆալտբետոնե ծածկի նորոգում: Հաշվի առնելով, որ 2016 թվականի ծրագրերը ևս իրականացվել են Երևան քաղաքի զարգացման քառամյա ծրագրով նախանշված առաջնահերթությունների հենքով, քաղաքապետի առաջին տեղակալն ընդգծել է, որ ցուցանիշների ծավալներն էլ համապատասխանաբար կներկայացվեն նաև այդ համատեքստում: Ըստ այդմ, 2013-2016 թվականների ընթացում իրականացվել են ընդհանուր առմամբ 5.7 մլն քմ ծավալով ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներ: Նույն ժամանակահատվածում հիմնանորոգվել է 88 փողոց: Համեմատության համար նշվել է, որ եթե 2010-2011թթ. հիմնանորոգվել էր ընդամենը 4 փողոց, ապա միայն 2013-2014թթ.՝ 55, ինչը 11 անգամ ավելի մեծ ցուցանիշ է:
Մայրաքաղաքում 2013-2016թթ. կառուցվել է 12.1 կմ նոր ճանապարհ՝ այդ թվում Լենինգրադյան Իսակով, Ուլնեցի-Ռուբինյանց, նաև ԱԶԲ աջակցությամբ՝ Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի շրջանցիկ նոր ճանապարհի 5 կմ երկարությամբ հատվածը: Միևնույն ժամանակ Կամո Արեյանը նշել է, որ մայրաքաղաքում վերակառուցվել է 17.3 կմ ճանապարհ: Հատկանշական է, որ փողոցների կառուցման ու վերակառուցման ծրագրերի ընթացքում ստեղծվել է շուրջ 6 հեկտար նոր կանաչ գոտի:
Փողոոցների և խաչմերուկների վերակառուցման ծրագրով վերջին 3 տարվա ընթացքում բացվել են նաև մի շարք փողոցներ ու փակուղային հատվածներ: Առանձնացվել են Տիգրան Մեծ պողոտայի և Գլինկայի փողոցի կամրջային հատվածով կապվող, Արամի-Տերյան-Բուզանդ-Քոչինյան փողոցների հատվող հատվածները, ինչպես նաև Ռիգայի փողոցի կամրջային հատվածը: Նշվել է, որ հետիոտների անվտանգության նկատառումներով մայրաքաղաքում ավելացել են նաև վերգետնյա հետոտնային անցումները՝ դրանք հասցնելով 27-ի: 
Մայթերի սալիկապատման և եզրաքարերի նորոգման մասով նշվել է, որ 2016թ. սալիկապատվել է 3825 քմ մայթ՝ 67 հասցեներում, 53 հասցեներում էլ նորոգվել է 1316 գծմ եզրաքար: Կամո Արեյանը նշել է, որ 2013-2016 թվականներին իրականացվել են 48420 քմ սալիկապատման աշխատանքներ, ինչը 3 անգամ գերազանցում է 2010-2011 թվականների ծավալը: Նշվել է, որ 2017-ին կշարունակվի նաև հենապատերի նորոգումը: 
Շինարաարության և բարեկարագման ոլորտում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն առանձնացրել է մայրաքաղաքում հարմարավետ միջավայրի ապահովման բաղադրիչը: Այս տեսանկյունից Կամո Արեյանը կարևորել է հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց համար շահառու կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող թեքահարթակների կառուցումը: 
«Մինչև 2013 թվականը քաղաքային ծրագրերով երբևէ չի իրականացվել թեքահարթակների կառուցում: Առաջին անգամ հենց 2013-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ համայնքային բյուջեում ընդգրկված ծրագիրը շարունակվեց նաև հետագա տարիներին: Մինչ օրս կառուցվել է 2005 թեքահարթակ, որից միայն 275-ը՝ 2016-ին: Նախորդ տարի ավելի քան 70 հատվածներում նոր մոտեցում է կիրառվել, և թեքահարթակները հարմարեցվել են նաև տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար: Ծրագիրը շարունակվելու է նաև այս տարի: Երևանը կհամալրվի ևս 420 թեքահարթակով»,-հատկանշել է Կամո Արեյանը: 
Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար մայրաքաղաքն առավել հարմարավետ դարձնելու աշխատանքների մասով՝ առանձնացվել է նաև հասարակական տրանսպորտը հարմարեցնելու նպատակով քաղաքային ավտոբուսները հատուկ վերելակներով կահավորելը: Այսօր արդեն մայրաքաղաքում կա հարմարեցված 25 ավտոբուս:
Բակերի բարեկարգման ծրագրով 2016 թվականի ընթացքում ամբողջությամբ բարեկարգվել, կանաչապատվել, համապատասխան գույքով կահավորվել ու արտաքին լուսավորությամբ է ապահովվել 340 բակային տարածք: Կամո Արեյանը մանրամասնել է, որ մայրաքաղաքի քառամյա զարգացման ծրագրով՝ 2013-2016 թթ. Երևանում բարեկարգվել է 1600 բակ: 
Նորաստեղծ բակերը համալրվել են նաև մանկական խաղերով և մարզագույքով: Հատկանշական է, որ վերջին 4 տարվա ընթացքում 551 խաղեր և 1161 մարզասարք է տեղադրվել: Բակերի բարեկարգման համալիր ծրագիրն իր շարունակությունը կունենա նաև 2017-ին: Այս տարի կշարունակվեն նաև կամարանցումների և բակային տարածքների նկարազարդման և գունազարդման աշխատանքները: Կշարունակվի նաև բակային մինի ֆուտբոլի խաղադաշտերի կառուցումը: Ի դեպ, վերջին տարիներին կառուցված խաղադաշտերի թիվը 3 անգամ գերազանցում է 2007-2010թթ. ցուցանիշը: 
Նշվել է, որ վերջին 3-4 տարիների ընթացքում մայրաքաղաքում կառուցվել է 11 ջրային նոր ավազան՝ շատրվաններով: Համեմատության համար նշվել է, որ մայրաքաղաքում շահագործվում է 33 ջրային կառույց: 
Անդրադառնալով քաղաքապետարանի ենթակայության կրթական, առողջապահական, մշակութային և մարզական հաստատությունների վերանորոգման ծրագրին՝ նշվել է, որ 2016 թվականի հիմնանորոգման ծրագրում ընդգրկվել էր 51 օբյեկտ: Այս ուղղությամբ ևս ծրագիրը կշարունակվի 2017-ին, ընդ որում՝ ավելի մեծ ծավալներով:
«2014 թվականի դրությամբ մենք կարողացանք ամբողջությամբ լուծել կրթամշակութային, մարզական և առողջապահական հաստատությունների ջեռուցման համակարգերի ապահովման խնդիրը, որից հետո սկսվեցին նորոգման ու հիմնանորոգման աշխատանքները: Այս տարի ևս նախատեսում ենք հիմնանորոգումներ», - ընդգծել է Կամո Արեյանը: 
Քաղաքապետի առաջին տեղակալն ընդգծել է նաև, որ բոլոր ծրագրերում առանձնահատուկ կարևորվել ու պահպանվել է մայրաքաղաքի համաչափ զարգացման սկզբունքը: 
«2013-2016 թվականներին մեծածավալ աշխատաքներ են իրականացվել Խարբերդում, Նուբարաշենում, Սիլիկյան և Նորագավիթ թաղամասերում: Մասնավորապես, Խարբերդ թաղամասը, որը ստեղծվել է 1960-ական թվականներին, այժմ դարձել է կենսագործունեության իսկական բնակավայր: Մոտ 8000 փաստացի բնակիչների համար առաջին անգամ բարձրացվեց ու լուծվեց շուրջ 3.2 կմ երկարությամբ գազատարի անցկացման խնդիրը: Շուրջ 70 մլն դրամ ծավալի աշխատանք է կատարվել Խարբերդում նաև ջրամատակարարման, ոռոգման, ասֆալտապատման, էլեկտրամատակարարման ուղղությամբ: Սրանք աննախադեպ ծավալներ էին, որոնք հետագայում կշարունակվեն՝ լուծելով թաղամասի համար կարևոր այլ խնդիրներ ևս: Սա լավագույն օրինակներից մեկն է, թե ինչպես է ծայրամասային թաղամասը քայլ առ քայլ փոխվում և ներգրավվում քաղաքային բնականոն կյանքին», - ընդգծել է քաղաքապետի առաջին տեղակալը:

Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с Турцией