Իրաքի վարչապետը հայտարարել է ԻՊ-ից արևելյան Մոսուլի ազատագրման մասին
Международные новостиԻրաքի վարչապետ Հեյդար Աբադին պաշտոնապես հաստատել է Մոսուլի արևելյան հատվածը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրելու մասին տեղեկությունը: Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը:
Տեղեկությունն այն մասին, որ Մոսուլի արևելյան հատվածն անցել է կառավարական ուժերի վերահսկողության տակ, հայտնվել էր հունվարի 23-ին: Այդ մասին հաղորդել էր Իրաքի պաշտպանության նախարարության աղբյուրը: Ավելի վաղ Պենտագոնը տեղեկացրել էր քաղաքի արևելյան շրջանների 80 տոկոսի ազատագրման մասին:
Մասուլը ԻՊ-ի գրոհայինների վերահսկողության տակ է գտնվել երկու տարուց ավելի: Իրաքի կառավարական զորքերը քաղաքի ազատագրման ցամաքային գործողությունները մեկնարկել են հոկտեմբերի 17-ին:
ՄԱԿ-ի գնահատականով` ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող արևմտյան հատվածում 750 000 խաղաղ բնակիչ է բնակվում: