Ереван, 09.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Նա բանտարկյալ է

Lifestyle
Տարիներ անց լսելի դարձավ նրա ձայնը…
 
-Շնորհակալություն.
 
Տարիների լռությունը պայթեցնելով ասաց նա…Նա,ով մշտապես գալիս է անկոչ հյուրի նման,առանց հրավեր,առանց առիթ,բայց միշտ ժամանակին։ Նա, ով ունի բացառիկ հատկություն ակնթարթորեն վերացնել տարածությունն ու հեռավորությունը։Նա,ով հավերժության հասակակիցն է:
 
 
Ու ...Ի՞նչ ես հիմա տեսնում… Մոլորվել ենք արդյոք մենք տարիների լաբիրինթում,որտեղ ենք արդյոք ,ինչ կյանքով,վարքով ու բարքով ենք ապրում։ Տարիները լվացել էին մեզ ճակատագրի բեմադրությունից,ու ինձ թողել ողբերգական մենախոսությունը։ Բախտի դռների մոտ կուտակվել էր փոշին,իսկ հոգուս ժանգոտած դռնակը վաղուց չէր բացվել հյուրերի առաջ։ Բայց դու հյուր չես։ Մի թե դու բանտարկյալ էիր,ով մնացել էր դռան հակառակ կողմում։Կամավոր,առանց որևէ պարտադրանքի։ Գիտես,այս պարագայում բանտարկյալ է համարվում այն անձը,ով հոգուս դռնակից դուրս է կանգնած:Նա աշխարհի բանտարկյալն է,իսկ իմ հոգում ազատությունն է տիրում։
 
Դու խոսեցիր ու ինչպես միշտ խառնեցիր երկիքն ու երկիրը,արևն ու լուսինը ամբողջական դարձրիր…Դո՛ւ,որ տարիներ շարունակ ապրեցիր ու ապրածդ բուռ-բուռ բաժանելով շուրջս՝ կորար։ Որտե՞ղ էիր այս տարիների ընդացքում,ինչու կորար ու վերացրիր մեր աշխարհը,ինչու որբացրիր ժամանակը,ինչու հաշվանդամ սարքեցիր երազանքը,ինչու բռնացար,ինչու կորցրիր հետքերը,չէ որ ես այստեղ էի…Ճիշտ այլ նույն վայրում,որտեղ անցյալը բախվում էր ապագային։
 
Գիտեի՞ր արդյոք թե ինչպես էին ծորում այս տարիները,գիտեիր արդյոք թե ինչպես էր անցնում մայրամուտն ու արևածագը,զգացել ես թե ինչպես էին փչում քամիները ու ինչպես էին սուլում օրերը մեր։ Ա՜խ,եթե դու իմանայիր թե ինչ անշարժ էր ժամանակը,թե որքան վիթխարի էր օրը,ահռելի ամիսը,իսկ տարին ահասարսուռ։ Իսկ տարիները…Ախ այս տարիները… Ինչպես կարող էիր նժարների վրա չդնել անցյալը,ինչպես կարող էիր աղջկական կամակորությամբ կյանքից դուրս նետել տարիները մեր,մի թե դա մարդկային էր։ Ու՞ր էր սիրտդ,միտքդ և խիղճդ… Լռության մեջ պայթում էր անունդ,երաժշտության մեջ տեղավորվում մեր առօրյան,նախադասության ամեն մի վանկում դու էիր,իսկ դո՜ւ, բնավորությանդ համաձայն, նկարած ժպիտովդ վեր ու վար էիր անում սև ձեռագրի տողերում,անտեսելով նախադասության բուն բովանդակությունը։
 
Իսկ այսօր…Այսօր զանգեցիր,ճիշտ այնպես,ինչպես ես տարիներ առաջ զանգեցի,որ հարցնեմ ոնց ես,դա տարորինակ էր ինձ համար… Ո՞վ ենք մենք հիմա,ի՞նչ ենք մենք իրարից ուզում,ինչ դերեր են նախատեսված այժմ։ Ու դարձյալ իմպրովիզ,ճիշտ մեզ պես,առանց նախնական պայմանավորվածության,պարզապես տրվելով կրքին…
Մինչ շնորհակալություն հայտնելը հիշի՛ր…
 
Հիշիր քաղաքի աշնանային փողոցները,կիսադատարկ երեկոները,կիսադեղնած տերևները,որոնք ոտքներիս գքվելով ուղեկցում էին մեզ։ Հիշիր ճառագայթաձև պողոտաները,որոնցով ժամերով վեր ու վար էինք անում ու անտեսում ժամանակը։ Հիշիր բեմերն ու ետնաբեմերը,հուզմունքներն ու հուզառատ պոռթքումները,հիշիր ամեն մի կում երջանկությունը,ամեն մի արցունքի կաթիլն ու գրկախառնությունը։
 
Հիշիր ճերմակ ձմեռները մեր,ցրտաշունչ կանգառներն ու սպասումները,երթուղային տաքսիները,իրար հետ կես կանգառ երթևեկելը,անքուն գիշերները, սցենարային աշխատանքները,բանակցությունները,մրցանակաբշխությունները,եթերային պատմությունները, օթում կախված լռությունը,հայացքները,որոնք ավելի խոսուն էին քան նախադասությունները:Հիշիր ֆենոմենալ գուշաությունները,անծանոթների ենթադրությունները,երգերն ու անհամար էջերը,որոնք պատմում ու երգում էին մեր պատմությունը…որ մեկն ասեմ։ Քաղաքի ամեն մի անկյունը քեզ հետ էր կապված։ Ու հետաքրքիր է,ինչպես էիր դու պատկերացնում ապագան,օրինակ տարիներ անց։ Այս աշխարհը այնքան փոքր է,չէ որ մենք մի օր կհանդիպեինք,ու ի՞նչ կլիներ այդ ժամանակ։
 
Կժպտաինք արդյոք իրար,թե ինքներս մեր քայլերից ամաչելով գլուխներս կախ, լուռ կանցնեինք։Մի թե մենք կարող ենք շարքային անծանոթներ դառնալ:Կսկսեր արդյոք արագ բաբախել սիրտը մեր,ի դեպ մեր սիրտը եզակիի է,այն երբեք առանձին չի եղել։
 
Ինչ կարթնանար մեր հոգում,երբ տեսնեինք իրար ուրիշ մարդկանց ուղեկցությամբ, երեխաների ներկայությամբ… Երբևէ մտածել ես այդ ուղությամբ,թե կանացի կամակորությունը մթագնել էր այս վերնագիրը։ Ի՞նչ կլիներ մեր հետ,երբ նույն բնագավառում հաջողության հասնելով ճակատագիրը մեզ դեմ հանդիման բերեր,ճիշտ այնպես,ինչպես տարիներ առաջ համալսարանի աստիճանների վրա։
 
Բայց ի տարբերություն անցյալի,այս անգամ դժավար թե մեզանից որևէ մեկը համարձակվեր խոսել։ Ինչ պետք է ասեինք իրան,ասեմ ավելին ի՞նչ պատասխան պիտի տայինք իրար։ Օ՜ սա քո որդի՞ն է…թե,-ինչ նման է դուստրդ քեզ… Կարծում ես մենք կիջնենք այդ մակարդակին։ Երկուսիս լավ ճանաչելով վսահաբար ասում եմ,որ ո՛չ։ Իսկ ինչ է լինելու հիմա,ունենք արդյոք պատասխաններ...Ես մշտապես ունեցել եմ պատասխաններ,բայց հիմա միայն հարցեր են գլխումս։
 
Իսկ մի թե չես հիշի մեր այն խենթ պատմությունները,որ մեր որդին քեզ նման պիտի լիներ,իսկ դուստրը ինձ։ Իսկ հիմա…Մի թե այդքան ակնթարթային էին բառերը… Մի թե այդքան անիրական էին զրույցները մեր… Զրույցները որոնք ժամերով գլորվում էին մի բաժակ թեյի շուրջ,ռադիոկայանի պատուհանից այն կողմ,գոլորշիացնելով ապակիները…Իսկ գոլորշիապատ մակերևույթի վրա մատով պատկերում էինք մեր սիրո տնակը,ու ծառը,որն երբեք չպետք է տերևաթափ ունենար…Ինչու աշուն բերեցիր հոգուս,մի թե չէիր կարող շարունակել գարնանային պայծառ ու կենարար արևը… Ինչո՞ւ պայթեցրեցիր լռությունը,ինչո՞ւ ամպերը մոխրագույնով ներկեցիր։ Ինչու ջինջ երկինքը մուգ գույներով պատեցիր,իսկ արևը խավարի մեջ։
 
Իսկ վերջում հեգնաբար ավելացրիր,որ ես այն անձն եմ,ով արդեն երեք տարի է ապրում է առանց,քեզ,իսկ այդ երեքից երկու տարին,ոչ մի բառ չի փոխանակել հետդ։ Ասածիդ մեջ ճշմարտություն կա,բայց գիտես արդյոք թե ինչեր են կատարվել ու կատարվում,այստեղ, օվկիանոսից այս կողմ, այս անիծյալ երկրում,որտեղ որպես հեգնանք իրականանում են երազանքները։Ինձ մեղադրրում ես,որ լռում էի…
 
Մի թե լռությունը երջանկության նշան է…Ես լռում էի,իսկ դու,իսկ դո՞ւ…Ինչ էիր դու անում իմ լռության ժամանակ…Ժամանակը կանգ է առել,գլուխս պտտվում է,լեզուս չորացել է, իսկ հայերենի հսկայական բառապաշարը,որն յուրաքանչյուր պահ օգնության էր հասնում սպառվել է…Չկան բառեր,չկա հնչյուն,ավելին մեղեդի էլ չկա,ամեն բան լուռ է…
 
Ճիշտ այն լռության պես,որը պայթեցրիր քո ներկայությամբ։ Սենյակի ամեն մի առարկան սավառնում է օդում,երեկվա գինու բաժակները դեռ իրենց պատերին պահում են հյուրերի շրթունքները,լապտերը դողում է,իսկ դրսի քամին ճոճում է կիսաբաց պատուհանի վարագույրը…Իսկ ես կործանված թմրամոլի հոգեվիճակով ընկած եմ բազմոցի հսկայական բարձերի արանքում…
 
Հայացքս կենտրոնացած է առաստաղին,իսկ գլխումս դեռ քո բառերն են… Ուզում եմ,ոչ,պահանջում եմ,ոչ հրամայում եմ՝. – Ետ վերադարձու աշխարհս կորզած,ետ վերադարձու խլած երջանկությունս ու ժպիտը կյանքի։ Ժամերը գլորվում են,իսկ դիրքս մնում է անփոփոխ,չեմ նկատում զանգերը,առհամարում հաղորդագրությունները … Անտեսում եմ ժամանակը։
 
Ժամեր անց…
 
Իսկ դու գիտես,որ ես ամեն բան կթողնեմ հանուն քեզ:Գիտես արդյոք,որ դեռ այն նույն խենթն եմ…Որ տարիները թեպետ շատ բան են սովորեցրել,սակայն կյանքի գլխավոր դասը սերտել էի վաղուց,այն է, եթե գտել ես սիրուդ,չթողնես,որ այն հեռանա։ Գիտես արդյոք,որ վաղը կարող եմ կողքիդ լինել…Ու դարձյալ դու… Նույն քո հանգիստ ձայնով ետ ես պահում խենթ քայլերից։Ասելով,որ համբերությունը կյանք է… Ախ,հնարավոր է արդյոք հաշվել,թե քանի-քանի անգամ ես ինձ ետ պահել խենթ քայլերից,որոնք կարող էին ճակատագրական դառնալ։ Ու ինչպես չխոստովանեմ,որ ճակատագրական ես։
 
Ռաֆայել Մնացականյանի անձնական օրագրից ©
 
24:04 04,հունվար,2017
 
ԱՄՆ.Հոլլիվուդ Սանտա Մոնիկա
 
 
Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга