Ձնահոսքի տակ հայտնված հյուրանոցում զոհերի թիվը հասել է 16-ի
Международные новостиԻտալիայի Աբրուցո նահանգի Rigopiano հյուրանոցում, որը օրեր առաջ հայտնվել էր ձնահոսքի տակ, զոհերի թիվը հասել է 16-ի:
Այս մասին տեղեկացնում է The Local Italy պարբերականը` նշելով, որ մինչ օրս դեռևս 13 մարդ անհետ կորած է համարվում: Միևնույն ժամանակ 11 մարդու հաջողվել է փրկել: Նրանց թվում են ինչպես հյուրանոցի աշխատակիցները, այնպես էլ բնակիչները:
Ներկա պահին փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները դեպքի վայրում: Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փրկարները հովվաշան երեք ձագերի են դուրս բերել հյուրանոցի փլատակներից: