Գերմանիան նոր ղեկավարության կարիք ունի. Մարտին Շուլց
Международные новостиԵվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցը, որը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից հաստատվել Է ԳՖՀ-ի կանցլերի թեկնածու, անվստահություն Է արձանագրել եվրոպական եւ, մասնավորապես, գերմանական հասարակության շարքերում եւ խոստացել Է հակազդել այդ գործընթացին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում:
«Հասարակության մեջ լուրջ անհանգստություն Է տիրում»,- ասել Է քաղաքական գործիչը: «Մենք ցանկանում ենք նախընտրական պայքարը կազմակերպել այնպես, որ վերջիվերջո մենք՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, այս երկիրը կառավարելու մանդատ ստանանք: Այս դժվարին ժամանակենրում երկիրը նոր ղեկավարության կարիք ունի», հայտարարել Է նա:
Ավելի վաղ ԳՍԴԿ-ի նախագահությունը Շուլցին հաստատել Է կուսակցությունից կանցլերի պաշտոնի թեկնածու: Գերմանիայի փոխկանցլեր եւ Էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը կզբաղեցնի արտաքին գործերի նախարարի պաշտոնն այն բանից հետո, երբ այն կազատի գերմանական դիվանագիտության ներկայիս ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: Էկոնոմիկայի նախարար կդառնա պետքարտուղար Բրիգիտե Ցյուպրեսը: Բոլոր որոշումները նախագահության կողմից ընդունվել են միաձայն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: