Ереван, 30.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Վստահ եղեք՝ ամենալավ երկիրը հայերի համար Հայաստանն է լինելու». Կարեն Կարապետյանը հանդիպել է ՌԴ հայ համայնքի հետ

Политика

Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն, որտեղ հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը նախ ամփոփել է ՌԴ կառավարության ղեկավարի հետ հանդիպման արդյունքները, մանրամասներ ներկայացրել ծավալված քննարկումների վերաբերյալ, ապա գոհունակություն հայտնել  ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ:

Կառավարույան տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վարչապետը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել կառավարության 100-օրյա գործունեության ամփոփ հաշվետվությունը:

«Կցանկանայի ձեզ հաշվետու լինել, իրազեկել, թե ինչ է արել կառավարությունն անցնող 4 ամսվա ընթացքում: Ձեզ է ներկայացված կարճ սեղմագիրը, որտեղ 100 էջի մեջ ամփոփված է կատարված աշխատանքը: Կարծում եմ՝ բավական լուրջ փաստաթուղթ ենք ներկայացրել: Այն բաղկացած է չորս մասից. առաջին մասը խնդիրների  ախտորոշում է ըստ ոլորտների, երկրորդ մասում  մենք ներկայացրել ենք տեղեկատվություն, թե ինչ խնդիրներ կան և դրանց ինչպիսի լուծումներ են առաջադրվում այդ ոլորտում և ինչ միջոցառումներ է պետք իրականացնել: Երրորդ մասում ամփոփված է, թե ինչ ենք մենք արել այդ 100 օրվա ընթացքում, չորրորդ մասը հատկացված է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի միջոցով պետություն-մասնավոր համագործակցությանը»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Ներկայացնելով երկրի զարգացման տեսլականը՝ կառավարության ղեկավարը նշել է մի առիթով ասված չորս հիմնական բաղադրիչը՝ անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ։

«Մենք այլ տարբերակ չունենք. մենք  խելացի  կառավարում պետք է իրականացնեք բոլոր ոլորտներում։  Մարդկային կապիտալը մեր երկրի գերագույն արժեքն է: Ես մի քանի անգամ տարբեր հարթակներում խոսել եմ այս մասին. երջանիկ երկրների շարքում չեն հայտնվում նավթով, գազով ու այլ բնական պաշարներով հարուստ երկրներ, այլ  այնպիսի  երկրներ, որտեղ ստեղծված են աշխատող ու արարող մարդկանց համար առավելագույն բարենպաստ պայմաններ»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունը աշխատող, մտածող, ստեղծագործող մարդու համար  ստեղծելու է առավելագույն արդար ու թափանցիկ պայմաններ:

Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք հարաբերություններին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ Սփյուռքն առավելություն է մեր երկրի համար, և այդ հարաբերությունների կարևորության մասին  կարելի է երկար խոսել:

«Մենք պետք է հասկանանք, որ դրանք մեկ ամբողջի երկու մասերն են: Ես անձամբ տեսնում եմ հայկական սփյուռքի ներգրավվածության հսկայական պոտենցիալը մեր երկրի կառուցման գործում: Առաջին հերթին ես կուզեի, որ Հայաստանի ու Սփյուռքի հարաբերությունները չկառուցվեին միայն այն մտայնության վրա, որ Հայաստանը հետաքրքրված է միայն սփյուռքի ներդրումներով ու բարեգործական առաքելությամբ: Մենք կարիք ունենք ներգրավվելու կառավարման  և  շփման մշակույթ»,- ասել  է  վարչապետը: Որպես օրինակ՝ կառավարության ղեկավարը նշել է, որ սիրիահայերի Հայաստան գալով սպասարկման ոլորտը որակապես մեծ փոփոխություններ է կրել,  հատկապես ռեստորանային բիզնեսում: «Ես կարծում եմ, որ պետք է  ազդանշաններ ուղարկել ձևակերպված խաղի կանոնների մասին, բիզնես միջավայրի բարենպաստ պայմանների մասին,այդ դեպքում  յուրաքանչյուր հայ իր տեղն ու գործը կգտնի: Ես վստահ եմ, որ դա մեզ կհաջողվի»,- ասել է վարչապետը:

Պատասխանելով հանդիպման մասնակիցներից մեկի այն հարցադրմանը, թե ինչ է արվում երկրաշարժից տուժած Գյումրին վերականգնելու և զարգացնելու ուղղությամբ՝ վարչապետը նկատել է, որ տարածքային զարգացման ծրագրերից բացի, ներկայում լուրջ ուշադրություն է դարձվում մարզերի գործարար համայնքի կողմից  ներկայացվող բիզնես ծրագրերի խթանմանը՝ պետություն-մասնավոր համաֆինանսավորման ձևաչափով:

«Շիրակի մարզ կատարած այցի արդյունքներով  ներկայացված 8 բիզնես  ծրագրերից 7-ը մեր կողմից ընդունվել են»,- նշել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով,  որ լուրջ քննարկումներ են ընթանում  Գյումրին որպես զբոսաշրջության կենտրոն զարգացնելու ուղղությամբ։ «ՀՀ կառավարությունը պարտավորվածություններ ունի՞ Գյումրու նկատմամբ, իհարկե՝ այո: «Կումայրի» ծրագիրը նախատեսում է  երկու հին փողոցների վերակառուցում, որը ոչ միայն կդառնա  զբոսաշրջային տարածք, այլ նաև  մթնոլորտ և տրամադրություն կփոխի քաղաքի համար»,- ասել է Կ. Կարապետյանը:

Իր եզրափակիչ խոսքում վարչապետը նշել է, որ նմանատիպ հանդիպումները լավ հարթակ են կարծիքներ փոխանակելու, նոր գաղափարներ փոխանցելու համար. «Ես ոչ վաղ անցյալում եղել եմ ձեզանից մեկը: Ես շատ լավ գիտեմ, որ դուք բոլորդ ապրում եք մտածմունքներով, հետ նայելով և անմիջական հետաքրքրվածությամբ, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Վստահ եղեք՝ ամենալավ երկիրը հայերի համար Հայաստանն է լինելու: Ես գիտեմ, որ բոլորիդ մոտ հպարտության  և արժանապատվության զգացողությունը կախված է այն բանից, թե ինչպես է Հայաստանն իրեն զգում: Ես խոստանում եմ, որ մեր թիմը կանի ամեն հնարավորը»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Հանդիպման ավարտին ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Գեորգի Տեր-Ղազարյանը, ամփոփելով վարչապետ Կարեն Կարապետյանի ՌԴ կատարած այցի, ինչպես նաև դեսպանատանը կայացած հանդիպման արդյունքները, նշել է, որ չնայած բարդ ժամանակներին՝ հայ համայնքը պաշտպանում է նոր կառավարության մոտեցումները և կանգնած է վարչապետի թիկունքին:

Վարչապետի գլխավորած պատվիրակության անդամներից բացի, հանդիպմանը մասնակցել են Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդը, Ռուսաստանում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող գործարարներ, հայազգի քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ:

ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»