Թուրքիայի քրդամետ կուսակցության ևս մեկ պատգամավոր է ձերբակալվել
Международные новостиԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մեհմեթ Էմին Ադըյամանը ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը, այս մասին պատգամավորը հայտնել է թվիթերյան իր միկրոբլոգի միջոցով:
«Այս պահին Ստամբուլում բռնի բերման ենթարկելու որոշմամբ ինձ տնից տանում են Չաղլայանի արդարադատության պալատ»,- գրել է նա:
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանանդամ 59 պատգամավորից 11-ըկալանավորված են: Նրանց շարքում ենկուսակցության համանախագահներՍելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև խորհրդարանական խմբակցությաներկու ղեկավարները: Նրանք ևս մեղադրվում են «զինված ահաբեկչական խմբավորման ա նդամլինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեջ: