Առնվազն 12 մարդ Է զոհվել Մոգադիշոյում հյուրանոցի վրա կատարված հարձակման հետեւանքով. Al Jazeera
Международные новостиԱռնվազն 12 մարդ Է զոհվել, 25-ը՝ վերեքեր ստացել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի Dayah հյուրանոցի վրա «Աշ Շաբաբ» ծայրահեղական խմբավորման զինյալների կողմից կատարված հարձակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al Jazeera հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ մեկ ժամվա ընթացքում երկու հզոր պայթյուն Է որոտացել հյուրանոցի մուտքի մոտ: Հարձակվողները նաեւ կրակ են բացել հյուրանոցի անվտանգության ծառայության աշխատակիցների վրա:
Նշվում Է, որ հարձակման պահին շենքում գտնվում Էին Սոմալիի խորհրդարանի շուրջ 20 անդամներ, սակայն նրանցից ոչ ոք չի տուժել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: