Դե Միստուրան հորդորել է արաբական երկրներին ներգրավել Սիրիայի շուրջ բանակցություններում
Международные новостиՄԱԿ-ի համար կարեւոր Է արաբական երկրների ներգրավումը Սիրիայի շուրջ բանակցությունների գործընթացում, Աստանայի հանդիպման արդյունքների մասին կիրազեկվի Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ), սակայն նախքան ՄԱԿ-ի ԱԽ-ում կայանալիք կոնսուլտացիաները Ժնեւի բանակցությունների ձեւաչափի եւ մասնակիցների վերաբերյալ խոսելը վաղաժամ Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան:
«ՄԱԿ-ի համար շատ կարեւոր Է արաբական երկրների ներգրավումը: Ես որոշակիորեն մտադիր եմ իրազեկել արաբական երկրներին. ի վերջո Սիրիան արաբական աշխարհում Է, այլ ոչ թե Լուսնի վրա կամ Անտարկտիդայում. որպեսզի նրանց հասկանալ տանք, թե ինչն Է եղել Աստանայի հանդիպման Էությունը եւ ինչ կարող Է արվել զինադադարին սպառնացող վտանգները նվազեցնելու համար»,-ասել Է դե Միստուրան:
«Ես նաեւ պլանավորում եմ ուղեւորվել Արաբական երկրների լիգա եւ իրազեկել նրանց»,-ասել Է դիվանագետը:
Նա նշել Է, որ դրա հետ մեկտեղ Ժնեւի բանակցությունների ձեւաչափը պարզ կլինի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հետ իր հանդիպումից եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայանալիք կոնսուլտացիաներից հետո:
«Ես կմեկնեմ Նյու Յորք՝ հայտնելու Աստանայի հանդիպման մասին, որը շատ հաջող Էր, եւ այնտեղ խորհուրդ հարցնելու, թե ինչպես անցնել հաջորդ բանակցություններին»,- գործակալությանն ասել Է զրուցակիցը, պատասխանելով այն հարցին, թե հնարավոր Է արդյոք արաբական երկրների ներկայացուցիչների մասնակցությունը փետրվարին նշանակված ժնեւյան բանակցություններին: