Քուվեյթում մահապատժի են ենթարկել թագավորական ընտանիքի անդամին
Международные новости Քուվեյթում ի կատար Է ածվել յոթ մահավճիռ, այդ թվում՝ կախաղան Է հանվել թագավորական ընտանիքի անդամ արքայազն Ֆայսալ Աբդուլա ալ Ջաբահ ալ Սաբահը, որին մեղավոր են ճանաչել սպանության եւ անօրինականորեն հրազեն պահելու մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 25-ին հայտնել Է KUNA պետական գործակալությունը:
Նրա տվյալներով՝ մահապատժի ենթարկվածների թվում եղել են Քուվեյթի, Բանգլադեշի, Ֆիլիպինների, Եթովպիայի եւ Եգիպտոսի քաղաքացիներ: Այսպես, Քուվեյթի քաղաքացուհուն մահապատժի են դատապարտել հարսանիքի ժամանակ ավելի քան 40 կանանց ու երեխաների սպանության համար այն բանից հետո, երբ նրա ամուսինը որոշել Էր կնության վերցնել երկրորդին:
ԶԼՄ-ների տվյալներով՝ վերջին անգամ Քուվեյթի թագավորական ընտանիքի անդամի նկատմամբ մահավճիռն ի կատար Է ածվել 2016 թվականին: Այն ժամանակ կախաղան Էր հանվել արքայազն Թուրքի բին Սաուդ ալ Քաբիրը, որը ծեծկռտուքի ժամանակ սպանել Էր Սաուդյան Արաբիայի մի հպատակի, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: