Ստամբուլում պայթյուն է տեղի ունեցել
Международные новостиԹուրքիայի Ստամբուլ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել պլաստիկի վերամշակման գործարանում: Ինչպես հաղորդում է NTV-ն, միջադեպի հետևանքով տուժածներ կան:
Միջադեպը տեղի է ունեցել երևանյան ժամանակով 18:00-ին: Պայթյունը հանգեցրել է խոշոր հրդեհի բռնկմանը, որը տարածվել է շուրջ 3000 քառ. մետր տարածությամբ: Վիրավորվել են գործարանի 4 աշխատակիցները:
Հաղորդվում է, որ ներկա պահին փրկարարները կրակի մարման աշխատանքներ են իրականացնում: