Սպիտակ տանը Թրամփին ամենից շատ դուր են եկել հեռախոսները
Международные новостиԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին պատմել Է, որ իրեն շատ Է դուր գալիս Սպիտակ տանն իր նոր բնակարանը, առանձնապես նրա վրա տպավորություն են գործել հեռախոսները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 25-ին գրել Է New York Times-ը:
«Դրանք ամենագեղեցիկ հեռախոսներն են, որոնք ես երբեւԷ գործածել եմ իմ կյանքում,- ասել Է նա:- Դա ամենաանվտանգ համակարգն Է: Բառերն ասես պայթում են օդում»,- կատակել Է Թրամփը:
Նախագահը պատմել Է, որ ջանում Է հնարավորինս պահպանել օրվա այն կարգը, որին ինքը սովորել Է՝ ապրելով Trump Tower-ի իր բնակարանում: Նա վեր Է կենում առավոտյան վեցից ոչ ուշ, հեռուստացույց Է դիտում եւ լրագրեր ընթերցում: Իննին սկսվում են նրա հանդիպումները, ինչը Թրամփի համար անսովոր վաղ Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: