«Թուրքիայում ազատությունն ու արդարությունը ողբերգական հետընթաց են ապրել». Նոամ Չոմսկին
Международные новостиԱմերիկացի հայտնի լեզվաբան, փիլիսոփա Նոամ Չոմսկին մտահոգություն է հայտնել Թուրքիայում ապրիլին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի առնչությամբ: Demokrathaber.net-ի փոխանցմամբ` այս մասին նա խոսել է Արիզոնայի համալսարանում հրավիրված քննարկման ժամանակ:
Չոմսկին հանրաքվեն «մտահոգիչ է» համարում: Նա իր խոսքում նշել է, որ «Թուրքիայում ազատությունն ու արդարությունը ողբերգական հետընթաց են ապրել»: