Չիլիում շարունակում են մոլեգնել երկրի պատմության մեջ ամենածավալուն հրդեհները
Международные новостиՉիլիում չեն հանդարտվում երկրի պատմության մեջ ամենածավալուն հրդեհները: Կրակից տուժել են գրեթե 200 հազար քառակուսի կիլոմետր անտառներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Տեղի իշխանությունները հայտնել են Սանտա Օլգա ոչ մեծ քաղաքի ավերման մասին: Նրա ավելի քան չորս հազար բնակիչներ մնացել են անօթեւան:
Երկիրը շարունակում Է միջազգային օգնություն ստանալ: Մի քանի երկրներ ուղարկել են փրկարարների ջոկատներ եւ տեխնիկա:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ հրդեհների հետեւանքով զոհվել Է Չիլիի առնվազն ինը բնակիչ: