Օբաման կարող է շուրջ 20 մլն դոլար ստանալ իր հուշագրությունների համար. THR
Международные новостиԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման կարող Է իր հուշագրությունների համար ստանալ շուրջ 20 մլն դոլար կամ ավելին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս գնահատականը The Hollywood Reporter հանդեսին տվել Է Էսթեր Նյուբերգը՝ International Creative Management Partners գործակալության պրոֆիլային ստորաբաժանման հրատարակչական խմբի ղեկավարը, որն աշխատում Է կինոարտադրության, հեռուստատեսության, գրականության եւ զվարճանքների բնագավառում ստեղծագործող անհատների հետ:
«Ոչ մի կասկած չկա, որ Օբամայի հուշերն ավելի թանկ կգնահատվեն, քան ցանկացած այլ նախագահի»,-ասել Է նա:
Ինչպես նշում Է The Hollywood Reporter-ը, գիրքը գրելիս Օբամային կօգնի նրա նախկին սփիչռայթերը՝ Քոդի Քինանը:
Նախկին նախագահն ավելի վաղ հուշերի վրա աշխատելն համարել Է իր «գլխավոր գերակայությունը»: Հանդեսը չի բացառում, որ գրիչ կվերցնի նաեւ նախկին առաջին տիկին Միշել Օբաման: Նյուբերգը կարծում Է, որ նա «առանց դժվարության» գրքի համար ավելի շատ կստանա, քան Հիլարի Քլինթոնը, որն իր «Կենդանի պատմություն» ինքնակենսագրության համար վաստակել Է 8 մլն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: