Պեսկովը մեկնաբանել Է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները հանելու Թրամփի հրամանագրի շուրջ լուրերը
Международные новостиԿրեմլում չգիտեն, թե որքանով Է իրականությանը համապատասխանում ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկատվությունը, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փաստաթուղթ Է նախապատրաստել հակառուսական պատժամիջոցները չեղարկելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին, հայտարարել Է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ոչ, այդ մասին ոչինչ հայտնի չԷ, եւ, որքան ես հասկանում եմ, տեղեկատվությունը դիմազուրկ Է, եւ չգիտեմ, թե որքանով Է այն համապատասխանում իրականությանը»,-ասել Է նա լրագրողներին՝ մեկնաբանելով ԶԼՄ-ներում հայտնված համապատասխան տեղեկատվությունը:
Ավելի վաղ Politico հրատարակության լրագրող Սյուզան Գլասերը հայտնել Էր, որ ԱՄՆ-ի նախագահ Թրամփի վարչակազմը, հավանաբար, պատրաստվում Է միակողմանի կարգով հանել այն պատժամիջոցները, որոնք սահմանվել են ՌԴ-ի նկատմամբ:
«Լսել եմ, որ Թրամփի վարչակազմում շրջանառվում Է հակառուսական պատժամիջոցների թուլացման մասին հրամանագրի նախագիծը: Արդյոք դա կհաստատվի նախքան պետքարտուղարի պաշտոնում (Ռեքս) Թիլերսոնի նշանակվելը»,-գրել Է նա իր թվիթերում: Հաջորդ թվիթում նա ճշտել Է. «Մի քանի աղբյուրներ հայտնել են, որ առաջարկվող հրամանագիրը պատժամիջոցների չեղարկում Է ենթադրում միակողմանի կարգով»:
Գլասերի հաղորդագրություններից պարզ չԷ՝ խոսքն արդյոք բոլոր սահմանափակիչ միջոցներին Է վերաբերում, թե միայն պատժամիջոցների ռեժիմի թուլացմանը:
Նույնպիսի տեղեկատվություն Է հայտնում իր Թվիթերում Atlantic Council վերլուծական կենտրոնի գիտաշխատող Ֆաբրիս Պոտիեն:
«Աղբյուրները հայտնել են, որ Թրամփի վարչակազմում հրամանագիր են պատրաստել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու մասին»,-գրել Է Պոտիեն, որի խոսքը մեջբերում Է RT-ն: