Ереван, 20.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Մենք կանգնելու ենք իր վրա բեռ վերցնող մարդու կողքին. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 27-ին այցելել է Արմավիրի մարզ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի մասնակցությամբ Մուսալեռ համայնքում տեղի է ունեցել ոսկերչական զարդերի արտադրության նոր գործարանի հիմնարկեքի արարողությունը: Այն կառուցում է «Բագեզյան» ընկերությունը, որն այժմ գործունեություն է ծավալում նաև «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում և նոր գործարանի կառուցմամբ նախատեսում է ընդլայնել իր բիզնես գործունեությունը Հայաստանում: Ակնկալվում է, որ գործարանը կապահովի 500-600 նոր աշխատատեղ, իսկ առաջին մասնաշենքը պատրաստ կլինի տարեվերջին: Ոսկերչական իրերի արտադրանքը նախատեսվում է արտահանել ԱՄՆ, Եվրոպա, ՌԴ և Թուրքիա:

Այնուհետև վարչապետն այցելել է Արմավիրի պահածոների նախկին գործարանի տարածք, ծանոթացել գործարանի վերագործարկման ծրագրերին: «Սարգիս-Կարոլինա» ընկերությունը նախատեսում է առաջիկայում գործարանում իրականացնել վերակառուցման աշխատանքներ և կազմակերպել մեծածավալ մթերումներ: Գործարանում նախատեսվում է նաև կազմակերպել մանկական կերերի արտադրություն: Ծրագրի ներդրումային ծավալն, ընդհանուր առմամբ, կկազմի 7-8 մլն ԱՄՆ դոլար:

Վարչապետ Կարապետյանը ողջունել է վերը նշված ներդրումային ծրագրերի իրականացումը և նշել, որ կառավարությունն անհրաժեշտության դեպքում պատրաստ է տարբեր միջոցներով  ցուցաբերել օժանադություն:  

Արմավիրի մարզպետարանում Կարեն Կարապետյանը հանդիպել է նաև  մարզի համայնքների ղեկավարների ու գործարարների հետ, քննարկել խնդիրներն ու զարգացման հնարավորությունները: Կառավարության ղեկավարը նշել է, որ այցի նպատակն է քննարկել մարզի զարգացման ծրագրերը, ուրվագծել հետագա քայլերը: Վարչապետի խոսքով կառավարության գործունեության 100 օրվա  ընթացքում ախտորոշվել են տարբեր ոլորտների խնդիրները և ամփոփվել կատարված աշխատանքները: 

«Ունենալով յուրաքանչյուր ճյուղիզարգացման ծրագիրը՝ դրա հիման վրա էլ կարող ենք կառուցել երկրի զարգացմանռազմավարությունը: Այսօր ակնկալում ենք բաց, պրագմատիկ, գործնական խոսակցություն, որպեսզի մարզերի մեր գործընկերները ներկայացնեն զարգացման իրենց տեսլականը, առավելությունները, խնդիրները, պայմանավորվենք, թե ուր ենք գնում»,- նշել է վարչապետը:
 
Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ կառավարությունում ամփոփվել են հինգ մարզերի այցերը, ստացված 44 ծրագրերից 34-ին տրվել է ընթացք: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ նման աշխատանքները կրելու են պարբերական բնույթ:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, իրականացվող ծրագրերն ու արձանագրված ձեռքբերումները, հիմնախնդիրները և հետագա անելիքները: 

Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ մարզի 97 համայնքներից 87-ի զարգացման հնգամյա ծրագրերն արդեն իսկ հաստատվել են, այժմ ընթացքի մեջ են 2017-2025 թվականների մարզի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքները՝ հաշվի առնելով Արմավիրի ուժեղ և թույլ կողմերը, խնդիրներն ու հնարավորությունները: Մարզպետի տեղեկացմամբ,  Արմավիրում ընթացքի մեջ են գրեթե 150 մլրդ դրամի ծրագրեր, ևս 50 մլրդ դրամի ծրագիր նախատեսվում է իրականցնել 2017-ին:

Ընթացքի մեջ գտնվող ծրագրերն ուղղված են գյումթերքի վերամշակմանը, խտանյութերի արտադրությանը, ջրամակատարարման համակարգերի վերակառուցմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, աղբի վերամշակմանը, բամբակի, կարի արտադրությունների հիմնմանը, էներգետիկայի, ոսկեգործության, զբոսաշրջության և այլ ոլորտներին:

Վարչապետը կարևորել է համայնքային բյուջեների շարունակական ավելացումը, այդ ուղղությամբ առկա հնարավորությունների գույքագրումը և նշել. «Մենք կանգնելու ենք այն մարդու կողքին, որն իր վրա բեռ է վերցնում: Յուրաքանչյուր համայնք, մարզ պետք է հասկանա, թե գալիք տարիներին ինչ է ցանկանում, դրա համար պետք է գույքագրենք մեր կարողությունները, իրական վերլուծություն կատարենք և համարձակ գնանք առաջ»:

Մարզի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն տեղեկացրել է, որ Արմավիրում առկա 97 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից մշակվում է 48 հազարը, ինչը 2015 թվականի համեմատ ավելի է 18 հազար հեկտարով:  Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է՝ մարզում կա՞ն ժամանակակից ֆերմերային տնտեսություններ, որոնք կիրառում են կաթիլային ոռոգման համակարգ: 

«Իմ կարծիքով՝ մենք գյուղատնտեսությունում որոշակիորեն ոչ ճիշտ ուղղություն ենք ընտրել, տեսական հիմք ընդունելով այն, թե յուրաքանչյուր գյուղացի լավ գյուղատնտես է: Գյուղացի կա, որը լավ գյուղատնտես չէ, նա ուսում չի ստանում, չի փորձում հասկանալ նոր մեթոդները, իսկ մենք սուբսիդավորման ծավալներն ավելացնում ենք, սակայն որակ չենք փոխում:

Այդ առումով, ձեր նպատակը պետք է լինի ուսումնական դասընթացների կազմակերպումը ագրարային համալսարանի միջոցով: Միշտ չէ, որ պապական ձևով հող մշակելու դեպքում այն լավ բերք է տալիս: Աշխարհը փոխվել է»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը հետաքրքրվել  է նաև, թե մեկ հեկտարի համար կաթիլային ոռոգման համակարգ ներդնելու դեպքում  որքան ներդրում կպահանջվի և ավելացրել. «Լեռնային Ղարաբաղում մեկ հեկտարի վրա կաթիլային համակարգի ներդրումը արժենում է միջինը 1 մլն դրամ և հետվերադարձելիությունը գնահատվում է 3-4 տարի:

Ջրի քանակից բողոքում ենք, Արարատի մարզում ջուրն ինտենսիվ օգտագործում ենք, հետո սկսում ջրամբար կառուցել, ինչի համար անհրաժեշտ է ֆանտաստիկ թիվ: Գյուղացուն պետք է բացատրել, գյուղացուն պետք է օգնել, որ անցնելով կաթիլային համակարգի՝ տարեկան նա այսքան գումար տնտեսելու է:

Այդ իսկ պատճառով գյուղատնտեսության պատասխանատուն պետք է հստակ ծրագիր ունենա: Կառավարման մեջ մի պարզ ճշմարտություն կա, որը ձևակերպվում է այսպես. եթե դու գիտես ինչ ես ուզում ստանալ, ապա դու շանս ունես այն ստանալու»: 

Անդրադառնալով գյուղտեխնիկայի խնդրին՝ վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը բանակցություններ է վարում մատակարարների հետ գյուղտեխնիկա ներկրելու նպատակով: 

Խոսելով առողջապահության ոլորտի մասին՝ Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է՝ արդյոք պետական բյուջեի միջոցները  բուժհիմնարկների միջև արդարացի են բաշխվում: 

«Մենք պետական միջոցները  վերաբաշխում ենք այնպես, որ մեկը հայտնվում է արտոնյալ  վիճակում և  դրանից ելնելով իր կլինիկան չի ցանկանում զարգացնել, իսկ մյուսը՝ ոչ արտոնյալ վիճակում, արդյունքում՝ վերջինս լրացուցիչ գումար ներդնելու տրամաբանություն չի տեսնում ու ստվերը մեծանում  է:»,- ասել է  վարչապետը՝ խնդրի լուծման գործում կարևորելով մասնավոր կառավարիչների ներգրավումը:

Ներկայացնելով մարզում կրթության ոլորտի իրավիճակը՝ մարզպետարանի պատասխանատուն նշել է, որ ուսուցիչների թիվը գերազանցում է պահանջարկը, սակայն միևնույն է այդ պարագայում ևս տարբեր համայնքների ուսումնական հաստատություններում առկա է մասնագետների կարիք: 

«Մենք դպրոցներում  ունենք ուղիղ երկու անգամ ավելի հաստատուն ծախս: Անհրաժեշտ է օպտիմալացման արդյունքումծախսերը նվազեցնելով՝ ուսուցիչներին ավել ի վճարելով՝ շահագրգռել՝ դասավանդել հարակիցհամայնքների դպրոցներում»,- ասել է Կարեն Կարապետյանը:  

Հանդիպման ընթացքում համայնքների ղեկավարներն ու մասնավոր հատվածի ներկայացուցիչները ներկայացրել են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության, փոքր և միջին բիզնեսի զարգացման ներդրումային ծրագրեր և առաջարկություններ, որոնք  փաթեթների տեսքով առաջիկայում կքննարկվեն կառավարությունում: 

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi