Միացյալ Թագավորության վարչապետը Թուրքիայում է
Международные новостиՄիացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը ժամանել է Թուրքիա: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Վարչապետ Մեյին Անկարայի նախագահական նստավայրում ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հանդիպման ավարտից հետո կազմակերպվելու է հանդիպում լրագրողների հետ:
Ավելի ուշ Միացյալ Թագավորության վարչապետը կհանդիպի Թուրքիայի իր գործընկերոջ` Բինալի Յըլդըրըմի հետ: