Ֆրանսիայում բաց փրայմերիզների երկրորդ փուլում կընտրեն սոցիալիստների կողմից նախագահի թեկնածու
Международные новостиՀունվարի 29-ին, Ֆրանսիայում բաց փրայմերիզների երկրորդ փուլում կընտրեն նախագահի թեկնածու Սոցիալիստական կուսակցությունից, հայտնում է RFI–ն։
Ընտրություններում սոցիալիստների ներկայացնելու իրավունքի համար պայքարելու են նախկին վարչապետ Մանուել Վալսը ու կրթության նախկին նախարար Բենուա Ամոնը։ Առայժմ հարցումները սոցիալիստ թեկնածուին խոստանում են միայն հինգերորդ տեղը գարնանային ընտրություններում։ Նախագահական ընտրապայքարի ֆավորիտներ են համարվում Մարին Լե Պենը ու Ֆրանսուա Ֆիյոնը։
Փրայմերիզին կարող է մասնակցել Ֆրանսիայի ցանկացած քաղաքացի, որը ընդգրկված է ընտրացուցակում։ Քվեարկությունից առաջ նա պետք է հատուկ խարտիա ստորագրի, հաստատելով, որ կիսում է «ձախ ու հանրապետական արժեքները»։ Ընտրողները նաեւ վճարում են 1 եվրոյի խորհրդանշական վճար։
Հունվարի 29-ին Սոցիալիստական կուսակցությունը Ֆրանսիայում բացել է 7500 ընտրատեղամաս ՝ առաջնային ընտրությունների քվեարկության համար։
Փրայմերիզի առաջին փուլում՝ հունվարի 22-ին քվեարկել է 1․6 մլն ֆրանսիացի։ Դա մեկ միլիոնով քիչ է, քան 2011-ին, երբ սոցիալիստների թեկնածու դարձավ գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը։